Ավտոբուսի ուղևորը կենդանի օձին օգտագործել է որպես պաշտպանիչ դիմակ (տեսանյութ)
ВидеоՄեծ Բրիտանիայում ավտոբուսի ուղևորը որպես պաշտպանիչ դիմակ է օգտագործել կենդանի օձին, հայտնում է Daily Mail-ը:
Ականատեսը պատմել է, որ ի սկզբանե իրեն թվացել է, թե հարևան նստատեղին նստած տղամարդը դիմակը փաթաթել է դեմքին:
«Ի սկզբանե մտածեցի, թե իրոք զվարճալի դիմակ է կրում, բայց հետո նա թողեց կենդանուն սողալ: Ավտոբուսի ուղևորները դա բավականին զվարճալի համարեցին, այն հաստատ հետաքրքիր էր», - ասել է ներկաներից մեկը: