ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում 

«Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։

Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։ «Իմ քայլը» սկսեց այս հողի վրա առաջին հրապարակային ճաքերը տալ, մնացածներն էլ իրենց հազիվ են զսպում, որ «ցուպը» հեղափոխության առաջնորդներից մեկի ձեռքից չխլեն ու․․․

Հրաժարականի պահանջին միացավ խորհրդարանական ընդդիմությունը, եւ մի ուշագրավ դրվագ առավել ակնառու դարձավ։ Երբ պաստառով լուսավորականները փորձեցին նիստերի դահլիճ մտնել, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակցին ասաց, որ թույլ չտան ներս տանել պաստառը, հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկավ ու գրեթե «բարի երթ»-ով նրանց ներս ուղեկցեց։

Փաստորեն արդեն իրավիճակ էր փոխվել, ավելին, պաստառի հետ անհաշտ պայքար մղող փոխխոսնակը եւ Փաշինյանի միակ ու անկրկնելի աներձագը կարճ ժամանակ անց անձամբ լուսանկարվեցին ԼՀԿ-ի՝ ԿԳՄՍ նախարարից «դուխով» հրաժարական պահանջող պաստառի հետ` լայն ու լուսավոր ժպիտով։ Կարծես ժամեր առաջ Սիմոնյանը չէր խորհրդարանի «վերակացուի» դերը ստանձնել։

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԱԺ-ում իր հրաժարականի քննարկման օրն Արայիկ Հարությունյանն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, թե հեղափոխության առաջնորդներից մեկն ինքն է, եւ իր հրաժարականն անգամ չերազեն։ Սա ավելի շատ ոչ թե ընդդիմությանը, այլ հենց իշխանությանն ուղղված ուղերձ էր, որովհետեւ իշխանությունում արշալույսները շատ վաղուց արդեն խաղաղ չեն, Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ձեռքով ուզում է ազատվել իր վարկանիշի վրա մեծ քար գցող նախարարից։

Իսկ վերջինս նրան հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. ինչքան Փաշինյանը, նույնքան էլ ինքը «հեղափոխության» իրավատերերից են։ Ասել է՝ որքան Փաշինյանն իրավունք ունի մնալու իր աթոռին, այնքան էլ՝ Հարությունյանը։

Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բեւեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջեւ պայքարը առաջիկայում թեժանալու, եւ ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
Ամենադիտված