«Բելառուսը կարիք չունի այլ երկրների կղմից ընտրությունների արդյունքների ճանաչման»․ Լուկաշենկո
МирԲելառուսը կարիք չունի այլ երկրների կողմից նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչման, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվրախորհրդարանականները ավելի վաղ հրաժարվել էին ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և ԵՄ-ին կոչ էին անում պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի դեմ և աջակցում էին միջազգային վերահսկողության ներքո Բելառուսի նոր ընտրություններ անցկացնելու գաղափարին: «Այս առիթով ուզում եմ ասել հետևյալը։ Մենք անցկացրել ենք ընտրություններ մեր երկրի սահմանադրության և օրենքների համաձայն: Եվ մեզ ոչ մի ճանաչում պետք չէ։ Ընտրություններն անցկացվել են, և դրանք օրինական են», - շեշտել է Բելառուսի ղեկավարը: