Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը
БлогосфераՀայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը։ Թամամյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Հպարտ եմ եւ երջանիկ աշխատել նման թիմում։ Հանուն մեր պետության, հանուն մեր երեխաների»։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին երկարաձգել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: