Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 35 զինծառայողների անունները ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ուրիշ տարբերակ պարզապես չկա․ Արարատ Միրզոյան ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին Ուր է աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը՝ ի տես Թուրքիայի ցեղասպան քաղաքականության. Արամ Ա Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ խոսնակ Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ Զգուշացում. Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ Հայաստանում մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին Անհրաժեշտ է դոնորական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ 

Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները:

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:

Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ
- 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։
-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:
-Օրենսդրական փոփոխություների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:
- 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:
- Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:
- ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։
Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:
2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն: Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝
- Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:
- Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։
Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 35 զինծառայողների անուններըՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ուրիշ տարբերակ պարզապես չկա․ Արարատ Միրզոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 մլն դոլար է հավաքել. հաջորդ նպատակակետը 200 մլնն է ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ)ՀԱԵ աշխարհասփյուռ թեմերի նվիրատվությունները կփոխանցվեն «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը (լուսանկարներ) Վթարային ջրանջատում․ Չարենցավանում 12 ժամ ջուր չի լինի Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին Ուր է աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը՝ ի տես Թուրքիայի ցեղասպան քաղաքականության. Արամ Ա Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ խոսնակԹշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ Զգուշացում. Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ Հայաստանում մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին Անհրաժեշտ է դոնորական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Աստվածների հետ․ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան․ խոսնակ Հարգանքի տուրք՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին ԱՄՆ-ում հայ երիտասարդները, ի նշան բողոքի Արցախի դեմ ագրեսիայի, հացադուլ են հայտարարել Փոմպեոն հայտարարել է, որ ԻՊ-ն շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել Վերջին 1 օրում COVID-19-ից 26 մարդ է մահացել. նրանք եղել են 52-83 տարեկանՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորումԳնդապետ Լյուդվիգ Հարությունյանը միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած կամավորական ջոկատին (տեսանյութ) ՊԲ նոր հրամանատարը արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականություններըՀակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերըՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպքԿարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորական մանդատը ՊԲ նոր հրամանատարը 22 տարեկան հասակում եղել է Մատաղիսի զորամասի հրամանատար Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով Թշնամին շատ զոհեր ունի, ԲՏՌ-ները «խոդ տված» վիճակում սաղ թողել փախել են․ Տեսանյութ՝ Արցախի ամենաթեժ ուղղություններից մեկիցՆերկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում․ ՊԲ Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել էՏավուշի կամավորականների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ Բացառել սմարթֆոնների կիրառումը. ՊՆ հայտարարությունը Ջալալ Հարությունյանն ազատվել է պաշտոնից. նա վիրավոր է«Ժողովուրդ». Ինչ ունենք արցախյան պատերազմից մեկ ամիս անցԱսկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ«Փաստ». «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է»«Ժողովուրդ». Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած«Հրապարակ». ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին«Ժողովուրդ». Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա«Փաստ». Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաեւ արտերկրում«Հրապարակ». «Իմ քայլը» հիմնադրամը հաշվետու է միայն իր դոնորներինՍյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. ԿԳՄՍ նախարար Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի. Ֆրենկ ՓալոնեԹուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալ․ Հունաստանի ԱԳ նախարար Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե որ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կայուն կլինիԱդրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ. Նիկոլ Փաշինյան Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին. Գոհար Աբաջյան
Ամենադիտված