«Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին «Հրապարակ». Փաշինյանն ուզում է վստահության հանրաքվե անցկացնել «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը եւս կմիանա Փաշինյանի հրաժարականի պահանջին Իսկ ովքե՞ր են «դատավորները. «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ով է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին. News.am Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին․ Ռոբերտ Քոչարյան 

Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները:

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:

Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ
- 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։
-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:
-Օրենսդրական փոփոխություների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:
- 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:
- Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:
- ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։
Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:
2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն: Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝
- Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:
- Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։
Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին«Հրապարակ». Փաշինյանն ուզում է վստահության հանրաքվե անցկացնել«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը եւս կմիանա Փաշինյանի հրաժարականի պահանջինԻսկ ովքե՞ր են «դատավորները. «Փաստ»Նոր քաղաքական ուժ. ով է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման. 168.am ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊՌոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու չի մեկնել ՄոսկվաՊաշտոնից ազատված ԱԱԾ ղեկավարը մինչև վերջ մնացել է Արայիկ Հարությունյանի մոտ և ինչ-որ մեկին ամեն օր զեկուցել. Քոչարյան Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) «Մեր Էլչիբեյն է». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին. News.am Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին․ Ռոբերտ Քոչարյան Համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ ՔոչարյանԱյո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար. Ռոբերտ ՔոչարյանՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթովՌոբերտ Քոչարյանը խոսեց Մարտակերտում զոհված իր հարազատի մասինԱրցախցիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայկական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին․ Քոչարյան Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան. ՔոչարյանԵթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի, իսկ եթե լիներ, չէինք պարտվի․ Ռոբերտ Քոչարյան Ադրբեջանը ՄԻԵԴ-ին է տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք գերիների վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարն այցելել է Արգելոցապարկային համալիր և անտառային տնտեսություններ Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Քոչարյան ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport Տավուշում հուլիսի սահմանային կոնֆլիկտը հրահրել է հայկական կողմը․ Ռոբերտ Քոչարյան Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարԱրցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները ՀՀ թեկնածուն ընտրվեց Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ Իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմն անխուսափելի դառնա. Ռոբերտ Քոչարյան Գյուղի կամավորական տղերքն ե՞ն միայնակ որոշում կամ որոշելու պետական սահմանը. Գրիշա Հարությունյան (տեսանյութ)Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևերն ամուր հիմք կդառնան Արցախի ճանաչման համար. ԱՀ ԱԳՆ Վարդենիսցի Մոշն իր վրա է վերցրել ականանետից արձակած արկի հարվածը` փրկելով երկու ժամկետային զինծառայողիՔասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. համայնքի ղեկավար Եթե ասենք՝ պարտվել ենք, կնշանակի Ադրբեջանը հաղթել է․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Նոյեմբերի 9-ը պատերազմի ավարտ չդարձավ, արժանապատիվ խաղաղության մեկնարկ չդարձավ. Արմեն ԱշոտյանԱռաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է. Հովհաննես Մանուկյան«Հայի չուզողությունն» ու Մեղրին. Փաշինյանի ծրագրերը 19 տարի անց իրականություն են դառնումԳագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից Փաշինյանը պետք է հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան Թուրքիայում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության 2 լրագրող GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան Օծանելիքի խանութից գողություն կատարած անձանցից մեկը սպառնացել է պայթեցնել իրեն (տեսանյութ) Բացվել է ժամանակավոր անվճար հացատուն. Աննա ՀակոբյանԽաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը. Սերգեյ Շոյգու
Ամենադիտված