Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին և երիտասարդներին (լուսանկարներ)
ОбществоՔիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ չկարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:
Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Հակոբյանը: