Դեռահասի տեսք ունեցող 32-ամյա տղամարդը դադարել է մեծանալ 13 տարեկանից (լուսանկարներ)
ДосугՊրիմորսկի շրջանից 32-ամյա Դենիս Վաշուրինն արդեն սովոր է իրեն նայող զարմացած հայացքներին, հատկապես երբ ավտոմեքենայի ղեկին է լինում: Բայց և անցորդներին կարելի է հասկանալ, քանի որ Դենիսը դեռահասի տեսք ունի, գրում է Oddity Central -ը:
Տղամարդը հատկապես հայտնի է դարձել բլոգեր «Вася на сене» բոլգերի հետ հարցազրույցից հետո, որը Յութուբում ունի մոտ 6,5 դիտում և ավելի քան 276 հազար հավանում:
Հարցազրույցում Դենիսը պատմել է, որ դադարել է մեծանալ 13 տարեկանից: Նա նշել է, որ վաղ հասակում երբեք չի զգացել որևէ տարօրինակություններ, եղել է ակտիվ և շփվող երեխա, իսկ երբ հասկացել է, որ իր հասակակիցների նման չի մեծանում, շատ է վախեցել:
Այժմ Դենիսն ապրում է Վլադիվաստոկից ոչ հեռու գտնվող գյուղում և աշխատում է ռեսուրսների մատակարարման կազմակերպությունում:
Նա նախընտրում է ապրել գյուղում, քանի որ այնտեղ բոլորն իրեն ճանաչում են և հիմար հարցեր չեն տալիս:
Տղամարդը խոստովանել է, որ հաճախ է խնդիրներ ունենում ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ, քանի որ վերջիններս չեն հավատում, որ ինքը չափահաս է և անձը հաստատող իր փաստաթղթերը կեղծ չեն:
«Մի դատեք մարդկանց իրենց արտաքինով: Կյանքում ամեն ինչ կարող է պատահել»,- նշել է Դենիսը: