Մյանմայում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)
ԺամանցՄյանմայում երկգլխանի երեխա է ծնվել, գրում է Life-ru-ն՝ հղում անելով Myanmar Times պարբերականին:
«Նորածնի առողջությունը լավ է, բացառությամբ ավելորդ գլխի: Առաջին անգամ եմ տեսնում երկգլխանի երեխա: Քանի որ երեխան անսովոր է, ես որոշեցի, որ նա հատուկ խնամքի կարիք ունի և հրամայեցի նրան տեղափոխել մայրաքաղաքի մանկական հիվանդանոց», - ասել է Նայպյիդաու քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Նորածնի մայրը 29-ամյա Սանդա Մինն է, ով ծննդաբերել է հղիության ութերորդ ամսում։ Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Նշվում է, որ փոքրիկն ընտանիքի երկրորդ երեխան է:
Տղան կշռում է 2,5 կիլոգրամ, նրա օրգանները նորմալ են գործում են: Այժմ երեխան վերակենդանացման բաժանմունքում է: