Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի 

«Ժողովուրդ». Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջեւ տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Եվ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում եւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամբաստանվում են, սակայն գործի նկատմամբ չկա հասարակական վստահութուն, եւ Քոչարյանն էլ ազատության մեջ է:

Դժգոհ են նաեւ մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հարազատները, որոնք հայտարարել են, որ հիասթափված են սպանությունների մասով տարվով գործի քննության որակից ու տեմպերից:

Իսկ որո՞նք են իրավիճակի խորքային պատճառները: Նույնիսկ հայտնի գաղտնալսման մեջ է նկատվում, որ «Մարտի 1»-ի գործի քննության մեջ առանցքային դերակատարություն ունի այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Նա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ներկայացուցիչն է եւ Հայ ազգային կոնգրեսի հետեւորդ, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերը։

Ըստ ամենայնի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Վահե Գրիգորյանի հետ է պլանավորել, գծագրել է՝ երբ, ում հրավիրել հարցաքննության, ինչ հարցեր տալ, որպեսզի բացահայտվի «Մարտի 1»-ի գործը: Այսինքն՝ Սասուն Խաչատրյանը առաջ է քաշում իր ընկերոջ գծագրած վարկածը ու հենց Գրիգորյանի ցուցումներով էլ մեղադրանք է առաջադրել, օրինակ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ վաղամեռիկ Գեւորգ Մհերյանին այն բանի համար, որ վերջիներս հրահանգներ են տվել ՀՀ նախկին ոստիկանապետեր Հայկ Հարությունայնին, Ալիկ Սարգսյանին, որպեսզի պաշտոնեական կեղծիք կատարեն: Թերեւս անհնար է պատկերացնել, որ արդարադատության նախարարի տեղակալը կարող է ոստիկանապետին որեւէ բան հրահանգել, կամ ՀՀ նախագահի օգնականը՝ առանց Սերժ Սարգսյանի հրահանգի ոստիկանապետին ցուցում տա։ Բայց նախկին դատախազը մեղադրվում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրահանգը կատարելու, այլ պաշտոնեական կեղծիքի համար։

Իսկ իրականում ե՛ւ «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ե՛ւ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը ասել են՝ գալիս ենք, բավարարե՛ք մեր պայմանները, սակայն ՀՔԾ-ն չի ընդառաջում՝ թեկուզ նրանց հետո կալանավորելու հեռանկարով: Ավելին, այդ առաջարկը մեր երկում սվիններով ընդունեցին բացառապես «լեւոնականները»՝ դարձյալ Վահե Գրիգորյանի ցուցումով։
Ինչու՞. որովհետեւ երբ այդ նախկին պաշտոնյաները գան, ու հետո էլ «Մարտի 1»-ի գործը չբացահայտվի, ինչը անխուսափելի է, Վահե Գրիգորյան-Սասուն Խաչատրյան զույգի գծած սցենարը կտապալվի։ Իսկ այսօրվա իրավիճակը ձեռնտու է ՀՔԾ-ին, քանի որ կան մեղավորներ, եւ ՀՀ վարչապետին նրանք ամեն անգամ զեկուցում են, թե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, քանի որ Գեւորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը եւ այլք հետախուզման մեջ են: Այսպես գործը տանում են դեպի փակուղի՝ հիասթափեցնելով հասարակությանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»
Ամենադիտված