Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Նոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունը

Аналитический

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ընթացքում հայտարարվում էր, որ գործող իշխանության հեռացմամբ վերջ կդրվի նաև խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետական կառավարման համակարգում պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթին։ Ժողովուրդը հակված էր հավատալու սրան, քանի որ դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստանում էր մեկընդմիշտ փակել այդ էջը։ Սակայն իշխանափոխությանը հաջորդած գործընթացն այլ իրականություն բացահայտեց։ 

Ասվածին որպես օրինակ կարող ենք բերել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում կողմից արտահայտած մտքերը հաճախ «օրակարգ» են ձևավորում համացանցում: Վերջինս նաև աչքի է ընկնում նրանով, որ իր խնամիներին, բարեկամներին ու ընկերներին պաշտոնների է նշանակում: Այն, որ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոնների է նշանակում, նա չի հերքում և «չի արդարանում»` ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։ Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի է ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել է իր օգնականի պաշտոնում, իսկ մեկ այլ բարեկամի նշանակել է իր խորհրդական: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ բարեկամը մարզպետի մորաքրոջ հարսն է, ով ներկայումս Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Մեկ այլ մորաքրոջ հարսի ևս մարզպետը ցանկանում էր Ավշարի դպրոցում պաշտոնի նշանակել, սակայն դա իրականություն չդարձավ համացանցում բարձրացված աղմուկից հետո: Եթե համեմատենք Սարգսյանի նախորդի հետ, ապա նշենք, որ Արամայիս Գրիգորյանի ղեկավարման տարիներին մամուլում ընդամենը երկու հիշատակում է եղել՝ կապված մարզպետի կողմից այս կամ այն ծանոթի պետական համակարգում աշխատանքի տեղավորելու հետ: 

Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Փաշինյանի մանկության մեկ այլ ընկեր՝ Հայկ Ղալումյանը, ով նաև նրա կնքահայրն է, նշանակվել է Փաշինյանի հայրենի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, նույնպես Փաշինյանի մանկության ընկերն է, որը պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքից Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչապետի ընկերներից Զարեհ Սարգսյանի որդիներն էլ՝ Նաիրի և Հայկ Սարգսյանները, պաշտոններ են ստացել մեկը վարչապետի աշխատակազմում` որպես վարչապետի օգնական, մյուսն էլ պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը նշանակվել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Սերժ Սարգսյանի մտերիմների կողմից պետական ապարատը զավթելու մասին շատ է խոսվել, կարող ենք ասել, որ այս առումով Փաշինյանը պարզապես ոչնչով չի զիջում իր նախորդին: 

Արսեն Թորոսյանը երրորդն է այս ցանկում՝ աշխատանքի դասավորած իր ընկերների, ծանոթների թվով: Հեղափոխությունից հետո Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն նշանակվեց Հայկ Սայադյանը, ով Թորոսյանի մանկության ընկերն է: Նարեկ Վանեսյանը, որն ավելի ուշ նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, սակայն Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էլ նշանակվել է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, նախարարի մտերիմ Հովհաննես Մադոյանը։ Արսեն Թորոսյանի նախորդը՝ Լևոն Ալթունյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմը, թեև ԽԾԲ-ին աշխատանքի տեղավորելով աչքի չի ընկել, սակայն մամուլում կար տեղեկություն, որ վերջինս Ինգո Արմենիայի հաճախորդներին ուղղորդում է իր Վարդանանց ԲԿ և հակառակը: Սա միակ սկանդալն էր, որը կապվում էր առողջապահության նախարարի անվան հետ: 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Պողոսյանը, ով հանդիսանում է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի ընկերը: Քյարամյանի սանիկ Արթուր Նահապետյանը, ով Շիրակում դատախազի տեղակալ է եղել, ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել: Նախկինում ԱԱԾ պետերը աչքի չեն ընկել իրենց մերձավորներին գերատեսչությունում աշխատանքի տեղավորելով: 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող (ԴԱՀԿ պետ): Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը։ Բադասյանի կինն էլ՝ Տաթևիկ Սագսյանը, հանդիսացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրանսենյակի աշխատակից՝ փորձագետի հաստիքով: Ներկայումս նա չի զբաղեցնում այդ պաշտոնը: Համաձայն համացանցում առկա տեղեկատվության՝ Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի պետ, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ: Բադասյանի նախորդը՝ Արփինե Հովհաննիսյանը, երբեք չի հայտնվել՝ ԽԾԲ-ին աշխատանքի տեղավորելու շուրջ ծագած սկանդալների մեջ: 

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում շարունակում է դեռևս 2018-ից սկսված ԽԾԲ-ն։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։ Մամուլում առկա տեղեկատվություն համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվան, քաղաքապետարանի կադրային քաղաքականության հարցում մեծ դերակատարում ունի, և շատ հաճախ նա է որոշումներ կայացնում: Մարությանի նախորդը՝ Տարոն Մարգարյանը երկու անգամ է նման պատմությունների մեջ հայտնվել՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ռոբերտ Սարգսյանը Մարգարյանի աներձագն էր, իսկ Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը՝ Մարգարյանի մտերիմ ընկերը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное