Խաչիկ Ասրյանին տուգանեցին հանրահավաքի ժամանակ
ОбществоԻնչպես արդեն նշել էինք, այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հանրահավաք նախաձեռնողը՝ Խաչիկ Ասրյանը, իր ելույթի ժամանակ տուգանվեց, քանի որ ելույթն սկսել էր առանց դիմակ կրելու։ Ոստիկանության ներկայացրած արձանագրությունը ստորագրելուց հետո Խաչիկ Ասրյանը ասաց․ «Նախքան առաջ անցնելը, ուզում եմ կրկին բուռն ծափահարություններով ողջունենք ՀՀ ոստիկանությանը»։