Պրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան և Ռոման Ավագյան՝ «Զինվորին»
«Զինվորին» երգի երաժշտության և բառերի հեղինակը աշուղ Սահանուշն է։ Երգը նվիրված է զինվորներին։
Երգիչ, «Երևանի մշակույթի պետական քոլեջի» տնօրեն Վրեժ Կիրակոսյանը նշում է՝ երգը լսելիս յուրաքանչյուրս մտքով գնում ենք դեպի մեր զինվոր ժամանակները կամ պատկերացնում ենք մեր զինվոր եղբայրներին։
Այն գրվել է Ապրիլյան քառօրյայի, ինչպես նաև այս տարի սահմանին կռված զինվորների համար։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի լեռնային հատվածներում։