Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
SocietyԱնկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ միայն սահմանից: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են, նախարարն ասաց. «Դե, եթե չի բանակցում, իր համար բանակցությունները գոյություն չունեն: Բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու: Իրականում ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:
«Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու: Մաղթում եմ մեր ժողովրդին ուժ եւ տոկունություն՝ հաղթարհարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր են: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետեւ մեր ցանկացածը, մեր կամեցածը արդար է»: