Արթուր Վանեցյանը թող նախ մտածի, որ իր տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. Քյարամյան
ПолитическиеՌուսական դոսյե կենտրոնի կողմից հրապարակված փաստաթուղթն ամբողջությամբ իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
«Արդեն սկսվել է ուսումնասիրություն և դրա մասին այլ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»,- ասաց Քյարամյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո հայտարարել էր, որ այս նշանակումը ազգային անվտանգության հարց է՝ Քյարամյանը նշեց. «Արթուր Վանեցյանը թող նախ մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են։ Գաղտնալսման գործով Քննչական կոմիտեի հատուկ ստորաբաժանումում նախաքննություն է իրականացվում, նախաքննական գաղտնիքներ կան»։