ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ
ForeignԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ « Մենք կշարունակենք կառուցել մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները, որի հիմքում մեր ժողովուրդների ընդհանուր արժեքներն ու խաղաղության ձգտումը։ Մենք ողջունում ենք Հայաստանի՝ բարգավաճման, տնտեսական ու արտաքին ներդրումային քաղաքականության ձգտումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը և կշարունակենք աջակցել ձեզ այս և տնտեսական կայունացմանն ուղղված այլհարցերում»։ Պոմպեոն նաև իր աջակցությունն է հայտնել Արցախի հակամարտության հարցում խաղաղ կարգավորմանը և հորդորել հնարավորինս շուտ Մինսկի խմբի համանախագահների հետ սկսել բանակցությունները այս հարցի շուրջ։ « Ես հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարգավաճման տարի»,֊ հավելել է Պոմպեոն: