«Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը». Լիտվայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է արել Թվիթերում
ForeignԼիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը Թվիթերի իր էջում հայերեն գրառումով շնորհավորել է Հայաստանի հանրապետության տոնը: «Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ: Happy Independence Day, @armenia Jan! »,֊գրել է Լինկևիչուսը։