Հայկ Մարությանն Անկախության 29-ամյակը շնորհավորել է Թումանյանի բանաստեղծությամբ
ОбществоԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբեքյան էջում Անկախության 29-ամյակը շնորհավորել է Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տողերով։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․