ՀՀ ՊՆ-ն տեղեկություն չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին
SocietyՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:
«Նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է եւ նպաստում է լարվածությանը»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։