Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ
ИностранныйԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված ուղերձում մասնավորապես ասվում է, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամության վրա՝ Բելառուսն ու Հայաստանը զարգացնում են քաղաքական, առևտրային ու հումանիտար փոխգործակցությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն հույս է հայտնել, որ հետագայում կընդլայնվեն առևտրային հարաբերությունները և ԵՏՄ շրջանակներում փոխգործակցությունը։