Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան
ՔաղաքականՊետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ալիքները բարձրանան, նա պետք է կամավոր հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հանդիպումներ ունենալ քաղաքական գործիչների հետ, Բալասանյանը պատասխանեց, որ պատրաստ է հանդիպել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կհայտնեն՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
«Ես խնդիր չունեմ հանդիպելու»,- ասաց նա:
Անդրադառնալով բանակի մարտունակությանը՝ Բալասանյանը նկատեց՝ բանակն այնպիսի օղակ է, որն ամեն վայրկյան, ամեն օր, ամեն տարի դեպի բարելավում է գնում, և, ի տարբերություն այլ կառույցների, ունի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլան:
«Չի կարելի ասել, որ նախկինում ոչինչ չի եղել Փաշինյանը բանակը հիմա թող զորացրի, նոր բանակ հավաքի, տեսնեմ՝ կարո՞ղ է»,- նշեց Բալասանյանը: