Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը» Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ) Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփում ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ 

Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետ

Հարցազրույցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ներկայացրեց մինչև 2050 թվականի ռազմավարության տեսլականը. «Առաջին՝ ՀՀ բնակչությունը հասցնել մինչև առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկենք միջին աշխատավարձը»։

Թեմայի վերաբերյալ քաղաքագետ Գագիկ Համբարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ  զրույցում նշեց, որ լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հեռավար ծրագրեր ներկայացնելուց առաջ մոտակա տարիների ռազմավարական զարգացման ծրագիր մշակեր. «Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանար, որ ինքը մինչև 2050 թվականը կարող է Հայաստանը  չղեկավարի, և ինքը պետք է իրատեսական ծրագրեր դներ իր առաջ  և դրանք կյանքի կոչեր: Մենք այս պահին ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել նաև իր՝ իշխանության գալուց հետո: Ընդհանրապես պետք է նշել, որ իր հայտարարած 5 միլիոն բնակչությունը  առաջին անգամ չի ասում: Ես ուրախ կլինեի, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբաներ հասարակությանը, թե երկու տարվա ընթացքում ինչպես է ստացվել, որ իր կառավարման ժամանակահատվածում մոտավորապես 45-50 հազար ՀՀ քաղաքացիներ միայն հրաժարվել են քաղաքացիությունից և ընդունել են Ռուսաստանի քաղաքացիություն: Իշխանափոխությունից հետո ՀՀ բնակչությունը նվազել է և պարոն Փաշինյանը առաջնահերթ պետք է մտածի՝ ինչպես անել, որ ՀՀ անձնագիրը շատ մեծ արժեք ունենա ՀՀ քաղաքացիների համար: Իր՝ իշխանության գալուց հետո ամսական 2000-2500 մարդ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից. սրանք աղետալի թվեր են»։

Մինչև 2050 թվականը 1,5 միլիոն նոր աշխատատեղեր ստեղծելը քաղաքագետն ուտոպիստական է համարում. «Լավ կլինի պարոն Փաշինյանը վերականգնի այն, ինչ եղել է: Առաջին անգամը չէ, որ հանդիպում ենք վարչապետ Փաշինյանի ոչ իրատեսական թվաբանությանը:  Անցյալ օրը ԱԺ-ում ընդհանրապես խայտառակ ելույթ ունեցավ աշխատատեղերի հետ կապված. պարզվում է, որ կորոնավիրուսի հետևանքով փակված 70.000 աշխատատեղերը ոչ միայն վերաբացվել են այս պահի դրությամբ, այլև 6600 էլ ավելացել են: Հետաքրքիր է՝ բա որ այդքան աշխատատեղ է ավելացել՝ ինչո՞ւ է ՀՀ-ի ՀՆԱ-ն նվազել, ոլորտներն էլ նվազման տեմպեր են արձանագրում»:

Վարչապետը նշել է, որ բանակի մարտունակության ցուցանիշով տեղ ենք զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Քաղաքագետը նկատում է, որ հայկական բանակը այն եզակի ինստիտուտներից է ՀՀ-ում, որը շատ վաղուց կայացած է. «Փաշինյանը  չէ, որ մարտունակ բանակ պետք է ստեղծի և շատ վատ է, որ սեփական անգործությունը և ձախողումները փորձում է կոմպենսացնել բանակում և անվանարկել նաև բանակը` հասարակությանը համոզելով, որ մենք մարտունակ բանակ չունենք, և ինքը եկել է իշխանության և ինքն էլ պետք է ստեղծի: Ցանկացած իշխանության օրոք մեր բանակը զարգացել է: Հիմա պետք է ավելի զարգացնել, և ես անբարոյականություն եմ համարում, երբ ՀՀ որևէ ղեկավար փորձում է բանակի հաշվին ինքնափիառվել. դա անընդունելի է»:

«Մարդիկ ապրում են ռեալ իրավիճակում և սպասում են աշխատավարձի և թոշակի բարձրացման հիմա, ոչ թե 2050 թվականին, որովհետև ես` որպես ՀՀ քաղաքացի, տեսա, որ իշխանության գալով պարոն Փաշինյանը բազմաթիվ ոլորտների ղեկավար նստեցնելով իր դիլետանտ, անպատրաստ գործընկերներին և կուսակիցներին, որի արդյունքում մենք տեսանք, որ կոռուպցիան, ուղղակիորեն, օրինականացվեց՝ հավելավճարների և պարգևավճարների տեսքով»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով առողջոպահության և կրթության ոլորտներին՝  Համբարյանը նշեց, որ ՀՀ-ում 2.5 տարվա մեջ նշված 2 ոլորտները քարուքանդ են արվել․ «Այս ոլորտները հավասարվել գետնին Նիկոլ Փաշինյանի «երկու սուրբ կովերի»՝ Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի թեթև ձեռքերով, և հիմա խոսել առողջապահության և կրթության մասին մինչև 2050 թվականը՝ ուղղակի ծիծաղելի է: Մենք այստեղ ունենք կոնկրետ խնդիր Նիկոլ Փաշինյանի ընկալումների հետ կապված և նա ինչ է մտածում՝ ինչպես ենք փակելու այս 2.5 տարիների ընթացքում վերցված պարտքերը»։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ընդամենը ցանկություններ են` քաղաքականությունից չհասկացող հասարակության լայն շերտի համար, որոնք այսօր, լինելով սոված, ընդամենը կերակրվում են Նիկոլ Փաշինյանի ականջահաճո կենացներով: Թող իրենց ստամոքսները դատարկ լինեն, բայց ականջները կուշտ լինեն գործող իշխանությունների խոստումներով, մինչ վերջիններս շատ արագորեն հարստանում են: Մեր վարչապետը գիտի՝ մինչև 2050 թվականը ապրելու՞ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել և խոսում է 2050 թվականի Հայաստանի պայծառ ապագայի մասին»,- եզրափակեց քաղաքագետը։

Արփինե Հակոբյան

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով
Ամենադիտված