Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
ՀասարակությունՍեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքում: Информатор.Днепр -ի հաղորդմամբ` գազազած շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեխայի ծննդյան օրը: Մինչ նրա ծնողները զբաղված են եղել տնային գործերով, փոքրիկը դուրս է եկել բակ, որտեղ էլ նրա վրա հարձակվել է շունը:
Նրան ռազմական ուղղաթիռով տեղափոխել են Դնեպրի մանկական կլինիկական հիվանդանոց: Երեխային արդեն մի քանի անգամ վիրահատել են` վերականգնելով պատռված անոթները, փրկելով ոտքն անդամահատումից և հեռացնելով վնասված հյուսվածքները: Երեխան այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում: