Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներում Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ 

Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ տարվա օրացույցում մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել, ի դեմս «Մեր ժամանակի հերոս»-ը մրցանակաբաշխության: Հիմա վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ մեր ժամանակների հերոսներին փառաբանելու համար: Այսօրվա միջոցառումը սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն են ու բժիշկները: Շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման: Եվ դրանով այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Մենք փառաբանում ենք մեր ժամանակների հերոսներին, մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ մրցանակաբաշխության շատ հերոսներ արժանի են գլխավոր մրցանակին, սակայն այսօր դրան արժանանում է «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց մրցանակը ստանալով՝ հերոսները շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին  ասվում է, դա հնարավոր և իրական:

«Մենք խոսում ենք անհատական ջանքի շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, բարեկեցությունը։ Իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է և կառավարությունը պետք է կարողանա քաջալերել մեր ժամանակների հերոսներին: Բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Կարծում եմ, որ այդ առանձնահատկությունը հետևյալն է՝ մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել իր կյանքը փոխելու հարցում: Նա որոշել է գնալ ստեղծագործական երջանկության հետևից և որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Այնպիսի խաղալիքներ, որ նրանց կսովորեցնի կառուցել, ստեղծել, արարել»,-հավելեց վարչապետը:

Պատմելով իր գործունեության մասին՝ Սևակ Մարկոսյանը նշեց, որ իր ստեղծած խաղալիքը ոչ միայն նրա համար է, որ երեխային սովորեցնի կառուցել, այլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ փոքրիկներին կհիշեցնի իրենց Հայրենիքի մասին:

«Ինձ համար հերոսներ են նրանք, ովքեր ճանապարհ են հարթել անկախություն ձեռ բերելու համար, իրենց կյանքն են նվիրել մեր Հայրենիքի, մեր երկու անկախ պետությունների ներկայիս սահմանների համար: Հերոս են բոլոր նրանք, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները: Մենք ընդամենը թիկունք ենք ապահովում, և ջանք ու եռանդ չենք խնայելու այդ թիկունքը որքան հնարավոր է ամուր պահելու համար»,-ասաց Սևակ Մարկոսյանը

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ«Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզՔաղաքացիները փակում են Բագրատաշենի ճանապարհը․ ուղիղՁՊՎ-ում ինքնասպանություն գործածը ՊՆ փոխգնդապետն է, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին (տեսանյութ)Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևՀայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմինԱլիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել ԳրիգորյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետԽաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացըՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը․ հայտարարությունՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. ՔՊ-ական (տեսանյութ)Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդունՀայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա Սվաջյան
Ամենադիտված