Իրենց իրավունքն են իրացնում․ Իմքայլական պատգամավորները՝ երեք ուժերի հանրահավաքի մասին
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի «Իմ քայը» խմբակցության պատգամավորները կարծում են, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հանրահավաքը պարզապես ընդդիմության քաղաքական օրակարգն է, պատգամավորները ցանկանում են, որ ամեն ընդդիմադիր ուժ հնարավորություն ունենար շարժվել իր օրակարգով: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանրության մեջ նկատո՞ւմ են դժգոհությունների լուրջ տոկոս, որը ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Հայրենիքին» հնարավորություն կտա իրենց շուրջ մոբիլիզացնել այդ ուժերին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այդպիսի լուրջ դժգոհությունների տոկոս չի նկատում: «Դժգոհություններ հանրությունում կան, և չեն կարող չլինել: Ցանկացած հանրությունում բոլոր տեսակի հարցերի շուրջ 100 տոկոս կոնսենսուս չի կարող լինել: Եթե հարցնում եք՝ այդ դժգոհությունների ծավալն արդյոք լո՞ւրջ եմ գնահատում, թե ոչ, ասեմ՝ կարևոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր ցանկացած քաղաքացու դժգոհությունը և դրա բովանդակությունը կարևոր է, բայց չեմ կարծում, թե դա մեծ, լուրջ ծավալներ ունի»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ դա ընդդիմության քաղաքական օրակարգն է: