Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Նիագարայի ջրվեժը լուսավորվել է եռագույնով (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաՀայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Նիագարայի ջրվեժը լուսավորվել է Հայաստանի եռագույնով։ «Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով»,֊ասվում է Կանադայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։