Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը
Мир98 տարեկան հասակում մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ ամերիկացի հասարակական գործիչ Ժակլին Ստալոնեն, Ինստագրամի իր էջում հայտնել է դերասանի կրտսեր եղբայրը՝ Ֆրենկ Ստալոնեն: «Այսօր առավոտյան ես և եղբայրներս կորցրինք մեր մորը՝ Ժակլին Ստալոնեին։ Նա հիանալի կին էր, ով աշխատում էր ամեն օր, համարձակ էր և անվախ: Նա մահացավ իր քնի մեջ՝ այնպես, ինչպես ուզում էր: Բոլորը սիրում էին նրան ու գոյատևելու և հաղթելու նրա ցանկությունը: Ես միշտ կկարոտեմ քեզ, մայրիկ», - գրել է Ֆրենկ Ստալոնեն։ Ժակլին Ստալոնեն հայտնի է նաև մի քանի հեռուստաշոուներում իր մասնակցությամբ և սերիալներում իր դերերով: Նա աստղագուշակության մի քանի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են շատ երկրներում: