«Հրապարակ». Բողոքի ակցիաները քաշքշուկի են վերածվում «Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար «Ժողովուրդ». 16 կուսակցություններն ու մտավորականներն այլևս ակցիաներ չեն անի «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» վարչապետին հեռացնելու եւս մի փորձ է անում «Ժողովուրդ». Հանդիպում «դրայվոտ» նախարարի հետ «Հրապարակ». ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել, թողել են, որ ծեծե՞ն «Ժողովուրդ». Բենզինը թանկացել է «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ 

Ինչպես են «ժողովրդի ծոցից ելած» պաշտոնյաները ծաղրում «հպարտ» քաղաքացիներին

Վերլուծական

Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու: 

Դիցուք՝ հուլիսի 23-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գռեհիկ բառապաշարով վիրավորական գրառում էր կատարել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հասցեին: Կարապետյանը՝ իր խոսքերով` «երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ գոմիկըստաններում ծվարած պորտաբույծ տխմարամիտներին» փորձել էր «հասկացնել», որ իրենց ագրեսիվ ակցիաները երկիրը չեն պաշտպանում: «Իրենց ինֆանտիլ վարքով վնասում են երկրին ու ժողովրդին: Շարունակեք լռվցնել ձեր լագերներում, ու աշխատեք շատ աչքի չնկնել, դա մեզ ավելի շատ օգուտ կտա»,- գրել էր Կարապետյանը: Նմանատիպ գրառում էլ խոսնակը արել էր ամիսներ առաջ՝ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: 

Իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ծաղրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգություններ ունեն Իրանում տարածվող նոր տիպի կորոնավիրուսի մասով։ Պատգամավորը կարծում է, որ այդ քաղաքացիները «պանիկա տարածողներ» են: «Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը։ 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ինքապարգևատրման մասին վերջերս հրապարակում արեց «Հետք» պարբերականը, սակայն մարզպետը այն որակեց ապատեղեկատվություն այն դեպքում, երբ դա ապացուցող փաստաթուղը լրատվականին տրամադրել էին մարզպետարանից: Դա էլ քիչ էր, նա վիրավորական արտահայտություն էր արել լրագրողի հասցեին: 

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։ 

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հատուկ թերհասների համար! Հայկ և Նաիրի Սարգսյաններն իմ ընկերներն են։ Ու են որ Հայկը խախտել էր պարետի որոշումը (որի համար տուգանվել է) ձեզ իրավունք չի տալիս ավել պակաս հաչալու։ Ձեզ էլ եմ հասկանում ո՞նցա կարելի Սևան գնալ ու հասարակ լողափին ժողովրդի հետ ուրախանալ, առանց հաստավզերի, առանց կոկայինի, առանց մի քանի միլիոն դոլարներ կրվելու։ Ախր շատ հարամ ենք է, ամեն ինչ փոխում ենք։ Ապրե'ք ձեր կյանքով ճնճղուկներ»: 

Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ծաղրում է կորոնավիրուսից անհանգստացող քաղաքացիներին, մի դեպքում, երբ մարդիկ արդարացիորեն իրենց անհանգստությունն են հայտնում ու հարցերը ուղղում Առողջապահության նախարարությանը սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում։ Դրան ի պատասխան` նախարար Թորոսյանը արձագանքում է ծաղրով։ Իբր, բան չեք հասկանում, ձեզ դրել եք վիրուսագետի տեղ։ 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Օհանյանն էլ չէր խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերեից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ, գրելով կոկաինսա պրծել քրիստոս ջան: Հանրության հիշողության մեջ դեռևս թարմ է, թե ինչպես էր տրանսպորտի փոխնախարարը աղավաղում տերունական աղոթքը՝ ակնհայտ կերպով ծաղրի ենթարկելով քրիստոնեական արժեքները, աղոթում Լարսի բացման համար՝ դրանով իսկ ապացուցելով, որ իր զբաղեցրած պաշտոնում ինքն առանձնապես անելիք չունի, և հազարավոր վարորդների խնդրի լուծումը մնում է Աստծո բարեհաճությանը: 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ծաղրանկար, որում թիրախավորված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարում ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչները: Փաստորեն ՀՀ հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոցն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու փոխարեն ընդդիմադիրների հակաքարոզչությամբ և ծաղրանքով է զբաղվում:  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ իր հերթին՝ կարանտինի ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի անջատումներից դժգոհող քաղաքացիներին հետևյալ խորհուրդն էր տալիս՝ «ասում են՝ լվացքս մնացել է լվացքի մեքենայի մեջ, ո՞նց անեմ, դու էլ հանի ձեռքվ լվա, ի՞նչ կլինի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Բողոքի ակցիաները քաշքշուկի են վերածվում«Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար«Ժողովուրդ». 16 կուսակցություններն ու մտավորականներն այլևս ակցիաներ չեն անի«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» վարչապետին հեռացնելու եւս մի փորձ է անում«Ժողովուրդ». Հանդիպում «դրայվոտ» նախարարի հետ«Հրապարակ». ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել, թողել են, որ ծեծե՞ն«Ժողովուրդ». Բենզինը թանկացել է«Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնենՄեր ակտիվ աշխատանքի արդյունքում Ադրբեջանը հրաժարվել է սպասվող շքերթում հայ ռազմագերիների քայլերթ կազմակերպելու գաղափարից. ՄարուքյանՆիկո՛լ, ի տարբերություն քեզ, դաշնակցականը ծնկի չի գալիս. Իշխան ՍաղաթելյանՀետախույզ Վահագն Թումասյանը շրջափակումից ազատել ու փրկել է 82 զինվորականի կյանք. Tert.am (տեսանյութ) Կոչ ենք անում բոլոր մարմիններին գործել սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան. ՀԿ-ների հայտարարությունը Ալեքսանդր Լապշինը 2700 դոլարով վաճառել է իր հայտնի կարմիր վերարկուն և գումարը նվիրաբերում է հայ վիրավոր զինվորներինՀերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը. Քրիստ ՄանարյանԴեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Ա․Խաչատրյանի արձանի մոտից կմեկանարկի «Արժանապատվության երթ» «Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան Ֆիքսեք հրապարակավ` ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները. Միքայել Մինասյանը` Վիտալի ԲալասանյանինՆերքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. Aravot.am Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Գյումրեցիները Փաշինյանի նկարը գցել են դեպի Ադրբեջան հոսող գետակի մեջ (տեսանյութ) Դիմում ենք միջազգային գործընկեր կառույցներին`«Երկիր Մեդիա» ՀԸ-ի օպերատորի տեղի ունեցածը դատապարտելու կոչով. «Մեդիա պաշտպան» Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ Ոստիկանները հարվածներ են հասցնում ակցիայի մասնակցին. վերջինս ուշագնաց է լինում (տեսանյութ) Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները. Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածելՆիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ. Լալա ՄնացականյանԵրևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը ժամանակավոր կփոփոխվի Արտաշատի ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել Պատրաստակամություն եմ հայտնում փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ. Վիլեն ԳաբրիելյանՎերադարձ պատերազմից․ ժամկետայինները մեկշաբաթյա հանգիստ ունեն (տեսանյութ) Վանաձորում բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը. կան տուժածներ Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան ԼՂ-ում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ դեսպանատուն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆԵրանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի. Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյան մի պառակտի՛ր ժողովրդին, հեռացի՛ր անցնցում. Շաքե ԻսայանԲազում համայնքում Անդրեյ Ղուկասյանը ծանոթացել է ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքներին Փաստաբանների պալատը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը Չկրակված հրթիռներ №8․ «Իսկանդերի» թիրախները. Վերանորոգման բազաներ. Razm.info Արցախի շրջանները հանձնելու տնտեսական հետևանքներըՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ) Այսօրվանից Փաշինյանի հրաժարականը պահանջելը հեշտացավ․ Սմբատ Գոգյան Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման մասին Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունըՄոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերինԱրա Այվազյանն ընդունել է Բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆին Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը. Yerkir.am Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով
Ամենադիտված