Ձեր օրացույցից երեքշաբթի օրը մի ջնջեք, խնդրում եմ գնացեք տուն. Քոչարյանը՝ իր աջակիցներին
ՔաղաքականԽնդրում եմ երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հերթական դատական նիստից առաջ իր աջակիցներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը մտել է «ռուտինայի» մեջ,այն բավականին երկար է տևելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարևոր գործերով»,-ասաց Քոչարյանը։