Ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են․ Մակունց
ПолитическиеՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» կողմից հանրահավաք կազմակերպելու համար ներկայացվող պատճառաբանությունները անհիմն են:Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, սակայն այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են հանարահավաքը կազմակերպելու համար, ինձ համար անհիմն են»,-ասաց Մակունցը:
Ինչ վերաբերում է «Դոսյե» կենտրոնի զեկույցին, որտեղ խոսվում է Հայաստանի պետական կառույցներում ռուսական գործակալների մասին, Մակունցն ասաց. «Սեփական երկրի շահերի դեմ աշխատող, այլ պետության շահերը սպասարկողներին ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, դարերով այդ գնահատականը հնչեցրել են, այդ մարդիկ ունեն դավաճանի պիտակ: Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ԱԱԾ տնօրենը նախօրեին հստակ արձագանքել է»: