Ունենք Ջերմուկ համայնքի կալանավորված երեք բնակիչներ․ նրանց մեղադրանքներ է առաջադրվում․ Շիրակ Բունիաթյան
ОбществоԱմուլսարի պահապան Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարությամբ է հանդես եկել․
«Սիրելի հայրենակիցներ, այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։ Մեր կարծիքով խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ ։ Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։ Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։
Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին։
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած»։