«Չելսիի» սեփականատեր Աբրամովիչը կասկածվում էր խաղացողների իրավունքները գնելու մեջ․ BBC
ՍպորտԱնգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը կասկածվում է այլ ակումբների խաղացողների նկատմամբ գաղտնի իրավունքներ ձեռք բերելու մեջ, հայտնում է BBC-ն: «Այն փաստը, որ մենք տեղյակ չենք այս խնդրին, հաստատում է, որ որևէ անօրինություն չի եղել, քանի որ որևէ գործողություն չի ձեռնարկվել», - ասել է Աբրամովիչի մամուլի խոսնակը: Պարբերականը պնդում է, որ Աբրամովիչը խաղացողների նկատմամբ իրավունքներ է ունեցել Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնված ընկերության միջոցով: Նշվում է նաև, որ Անգլիայի Պրեմիեր լիգան արգելել է այլ ակումբների խաղացողների իրավունքների ձեռքբերումը 2008-ին, բայց միջազգային մակարդակում այդ պրակտիկան արգելվել է միայն 2015-ին: