Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Նոր նախագծով շինշիլաբուծությունը չի արգելվելու. ինչն է թերի նախագծում և ինչից են դժգոհ տնտեսվարողները

Քաղաքական

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել։ Ըստ նախագծի հիմնավորման` օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի  ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում և կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:

Շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ անհանգստություն է առաջացել, քանի որ ցանկի մեջ ներառված են նաև շինշիլաները:

Նախագծի համահեղինակ Մերի Գալստյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իր և Լենա Նազարյանի կողմից ներկայացված նախագիծը շինշիլաբուծության կամ այլ արտադրական նշանակության կենդանիների բուծման հետ կապված տնտեսական գործունեությունների արգելք չի սահմանում. «Օրենքն անդրադառնում է մի շարք կենդանիների տեսակներին, այսինքն` բացառապես օրենքում նշված կենդանիների հետ կապված իրավահարաբերություններին: Դրանք են տնային և թափառող կենդանիները, ծառայողական նշանակության համար օգտագործվող, ներկայացումների կամ ժամանցային նպատակներով օգտագործվող կենդանիները: Օրենքում հստակ նշված է կենդանիների այն սպառիչ ցանկը, որոնց հետ կապված իրավահարաբերություններին է ուղղված օրենքի կարգավորումը և դրանում ներառված չէ ո´չ գյուղատնտեսական, ո´չ արտադրական նշանակության կենդանիների տեսակները, հետևապես, մենք չենք կարող կարգավորել կամ արգելք սահմանել որևէ տնտեսական գործունեության, որը կապված է կոնկրետ արտադրական  կենդանատեսակի բուծման հետ»:


Պատգամավորն ընդգծում է` հասարակության շրջանում թյուր ընկալումներ են եղել, որովհետև նախագծում սահմանումները ճշգրիտ չեն, սակայն դրանք կվերանայեն, իսկ տնտեսվարողները անհանգստանալու պատճառ չունեն. «Տնային կենդանիների ցանկում ներառել ենք նաև շինշիլաներին, բայց պետք է առանձնացնենք արտադրական  նշանակության կամ բուծման համար օգտագործվող շինշիլաներին և տնային, որոնք տարբեր ենթատեսակներ են: Մենք այս սահմանման ճշգրտման ուղղությամբ ենք աշխատում հիմա, փոփոխման կենթարկենք և, ըստ այդմ, բոլոր մտահոգությունները կփարատվեն: Մեր ներկայացրած ծրագրով` խոսքը բացառապես տնային շինշիլաների մասին է, որոնք արտադրական նշանակության չեն և չեն օգտագործվում մորթի ստանալու նպատակով»:

Թեև չի արգելվելու շինշիլաբուծությունը, այնուամենայնիվ պատգամավորը առաջ քաշեց համաշխարհային միտումները, որոնց համաձայն` բնական մորթու օգտագործումը նվազում է, և մենք ևս պետք է հետևենք դրանց. «Ինձ համար կարևոր է խոսել այս թեմայի մասին այն առումով, որ բնական մորթու օգտագործումը ամբողջ աշխարհում հետզհետե նվազում է`  կապված դրա էթիկական կողմի հետ և, բացի այդ, աշխարհում շատ հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են «Versace»-ն, «Gucci»-ն և այլն, մի քանի տարի է, ինչ հրաժարվել են բնակամ մորթու օգտագործումից հենց նույն` էթիկական նպատակներից ելնելով, ինչպես նաև դիզայներական բրենդերի արտադրության ոլորտում շատ ավելի կրեատիվ և լայն լուծումներ փնտրելու և կենդանիներին չօգտագործելու նշված  նպատակներով: Մենք ևս պետք է հաշվի առնենք համաշխարհային այս միտումը և կարևոր է, որ տնտեսվարողները հաշվի առնեն միջազգային այս տենդենցը` սպառման, ծավալների տեսանկյունից, որովհետև հնարավոր է` մի քանի տարի հետո նույնիսկ սպառման անհրաժեշտություն չլինի կամ դրանց ծավալների էական անկում լինի»:


Գալստյանը շեշտում է` նախագծում  քաղաքական որևէ երանգավորում չկա, որովհետև արգելք էլ չկա. «Շինշիլաբուծություն բառը, առհասարակ, մեր նախագծում մենք չենք օգտագործել, պարզապես տնային կենդանիների ցանկում ներառել ենք շինշիլա կենդանատեսակը և սահմանման վրա աշխատում ենք, միգուցե ավելացվի տնային անվանումը, որը առավել հասկանալի կդարձնի նախագիծը: Տնտեսական գործունեության որևէ անվանում մեր օրենքով չկա, որովհետև այն ընդհանրապես չի անդրադառնում մթերատու կենդանիներին: Այս աղմուկը բարձրացավ սահմանման հետ կապված անորոշության առումով և երբ ճշգրտենք առաջիկա շաբաթների ընթացքում, բոլոր մտահոգությունները կփարատվեն»,- եզրափակեց պատգմավորը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված