ՃՏՊ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին․ կան տուժածներ Ավշարցի Սասունը զոհվեց անառիկ Շուշիում՝ զինվորներին հաց հասցնելու ճանապարհին Միտինգի ժամանակ հայտարարված համայնքապետերը չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին Ձեռք ենք բերել ապացույցներ քիմիական տարրեր պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն տեղեկագիր է ներկայացրել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել ՊԲ նախկին հրամանատարին. tert.am Ո՞ր համայնքների ղեկավարները խիզախություն կունենան միանալ Սյունիքի միասնական պահանջին #ԳործԿա. վիրտուալ իշխանության՝ վիրտուալ կադրերը. Հասարակության մեծ մասի պահանջը որակապես նոր քաղաքական ուժերի ձևավորումն է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ափսոսում է, որ այսօրվա ցույցի մասնակիցների մի մասը բանտում չէ 

Նոր նախագծով շինշիլաբուծությունը չի արգելվելու. ինչն է թերի նախագծում և ինչից են դժգոհ տնտեսվարողները

Քաղաքական

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել։ Ըստ նախագծի հիմնավորման` օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի  ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում և կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:

Շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ անհանգստություն է առաջացել, քանի որ ցանկի մեջ ներառված են նաև շինշիլաները:

Նախագծի համահեղինակ Մերի Գալստյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իր և Լենա Նազարյանի կողմից ներկայացված նախագիծը շինշիլաբուծության կամ այլ արտադրական նշանակության կենդանիների բուծման հետ կապված տնտեսական գործունեությունների արգելք չի սահմանում. «Օրենքն անդրադառնում է մի շարք կենդանիների տեսակներին, այսինքն` բացառապես օրենքում նշված կենդանիների հետ կապված իրավահարաբերություններին: Դրանք են տնային և թափառող կենդանիները, ծառայողական նշանակության համար օգտագործվող, ներկայացումների կամ ժամանցային նպատակներով օգտագործվող կենդանիները: Օրենքում հստակ նշված է կենդանիների այն սպառիչ ցանկը, որոնց հետ կապված իրավահարաբերություններին է ուղղված օրենքի կարգավորումը և դրանում ներառված չէ ո´չ գյուղատնտեսական, ո´չ արտադրական նշանակության կենդանիների տեսակները, հետևապես, մենք չենք կարող կարգավորել կամ արգելք սահմանել որևէ տնտեսական գործունեության, որը կապված է կոնկրետ արտադրական  կենդանատեսակի բուծման հետ»:


Պատգամավորն ընդգծում է` հասարակության շրջանում թյուր ընկալումներ են եղել, որովհետև նախագծում սահմանումները ճշգրիտ չեն, սակայն դրանք կվերանայեն, իսկ տնտեսվարողները անհանգստանալու պատճառ չունեն. «Տնային կենդանիների ցանկում ներառել ենք նաև շինշիլաներին, բայց պետք է առանձնացնենք արտադրական  նշանակության կամ բուծման համար օգտագործվող շինշիլաներին և տնային, որոնք տարբեր ենթատեսակներ են: Մենք այս սահմանման ճշգրտման ուղղությամբ ենք աշխատում հիմա, փոփոխման կենթարկենք և, ըստ այդմ, բոլոր մտահոգությունները կփարատվեն: Մեր ներկայացրած ծրագրով` խոսքը բացառապես տնային շինշիլաների մասին է, որոնք արտադրական նշանակության չեն և չեն օգտագործվում մորթի ստանալու նպատակով»:

Թեև չի արգելվելու շինշիլաբուծությունը, այնուամենայնիվ պատգամավորը առաջ քաշեց համաշխարհային միտումները, որոնց համաձայն` բնական մորթու օգտագործումը նվազում է, և մենք ևս պետք է հետևենք դրանց. «Ինձ համար կարևոր է խոսել այս թեմայի մասին այն առումով, որ բնական մորթու օգտագործումը ամբողջ աշխարհում հետզհետե նվազում է`  կապված դրա էթիկական կողմի հետ և, բացի այդ, աշխարհում շատ հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են «Versace»-ն, «Gucci»-ն և այլն, մի քանի տարի է, ինչ հրաժարվել են բնակամ մորթու օգտագործումից հենց նույն` էթիկական նպատակներից ելնելով, ինչպես նաև դիզայներական բրենդերի արտադրության ոլորտում շատ ավելի կրեատիվ և լայն լուծումներ փնտրելու և կենդանիներին չօգտագործելու նշված  նպատակներով: Մենք ևս պետք է հաշվի առնենք համաշխարհային այս միտումը և կարևոր է, որ տնտեսվարողները հաշվի առնեն միջազգային այս տենդենցը` սպառման, ծավալների տեսանկյունից, որովհետև հնարավոր է` մի քանի տարի հետո նույնիսկ սպառման անհրաժեշտություն չլինի կամ դրանց ծավալների էական անկում լինի»:


Գալստյանը շեշտում է` նախագծում  քաղաքական որևէ երանգավորում չկա, որովհետև արգելք էլ չկա. «Շինշիլաբուծություն բառը, առհասարակ, մեր նախագծում մենք չենք օգտագործել, պարզապես տնային կենդանիների ցանկում ներառել ենք շինշիլա կենդանատեսակը և սահմանման վրա աշխատում ենք, միգուցե ավելացվի տնային անվանումը, որը առավել հասկանալի կդարձնի նախագիծը: Տնտեսական գործունեության որևէ անվանում մեր օրենքով չկա, որովհետև այն ընդհանրապես չի անդրադառնում մթերատու կենդանիներին: Այս աղմուկը բարձրացավ սահմանման հետ կապված անորոշության առումով և երբ ճշգրտենք առաջիկա շաբաթների ընթացքում, բոլոր մտահոգությունները կփարատվեն»,- եզրափակեց պատգմավորը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով, նա արդարանում է, որ իր վրայից մաքրի դավաճանի պիտակը. Արփինե Հովհաննիսյան Ապարանում, Թալինում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Սիսիանում և Գորիսում ձյուն է տեղում Կոչ եմ անում բոլորիդ միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին. Դավիթ Համբարձումյան ՃՏՊ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին․ կան տուժածներ Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքում Ավշարցի Սասունը զոհվեց անառիկ Շուշիում՝ զինվորներին հաց հասցնելու ճանապարհին Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում․ Ստեփան Դանիելյան Միտինգի ժամանակ հայտարարված համայնքապետերը չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին ԱՀԿ-ն խստացրել է դիմակներ կրելու ուղեցույցը․ ReutersՀարսնացուն իդեալական հարսանիք ունենալու համար մահացու հիվանդ է ձևացել․ MirrorCOVID-19- ի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 1,5 միլիոնըՁեռք ենք բերել ապացույցներ քիմիական տարրեր պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ Հայտնի են այն ախտանիշները, որոնք կարող են առաջանալ COVID-19- ի դեմ պատվաստումից հետոՌԴ ՊՆ-ն տեղեկագիր է ներկայացրել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին Թաղումից հետո թաղման հանձնաժողով ստեղծելը մի տեսակ սյուռի ժանրիցա. Հակոբ Ճաղարյան Թուրքիայի զինված ուժերում կրկին կրոնական սպաներ կհայտնվեն Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանի հետևյալ համայնքներըԲաքվում դեկտեմբերի 10-ին կանցկացվի ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղում հակամարտության ավարտին«Սա լկտի սուտ է»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյանին Ինդոնեզիայում ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել արթնացած Լևոտոլո հրաբխի պատճառով (լուսանկար)Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել ՊԲ նախկին հրամանատարին. tert.am Մխիթարյանը՝ Ռոմայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ո՞ր համայնքների ղեկավարները խիզախություն կունենան միանալ Սյունիքի միասնական պահանջին«Ադրբեջանը հայտարարել է, որ մեր գերիները ի ցույց չեն դրվելու իրենց շքերթի ընթացքում»Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ճանապարհներին աղով, ավազով մշակման աշխատանքներ են #ԳործԿա. վիրտուալ իշխանության՝ վիրտուալ կադրերը.Փաշինյանի՝ Եղնիկների վերաբերյալ հայտարարությունը շատերի մոտ է հարցեր առաջացնում Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի Հասարակության մեծ մասի պահանջը որակապես նոր քաղաքական ուժերի ձևավորումն էԿինը պատուհանից դուրս է նետել իր ընկերուհու նորածին երեխային․ ՏԱՍՍՇենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ափսոսում է, որ այսօրվա ցույցի մասնակիցների մի մասը բանտում չէԱդրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ. Արայիկ Հարությունյան Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նամիբիայում նախագահական ընտրություններում հաղթել է Ադոլֆ ՀիտլերըԱնթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ժողովուրդը և ազգադավի սնայպերները» (տեսանյութ)ԿԺԴՀ-ում հրապարակավ մահապատժի են ենթարկել կորոնավիրուսային սահմանափակումները խախտած անձին․ Daily Mail«Երկրի գլխավոր ագենտը, ֆեյսբուքյան ստվար զանգվածից բացի, չունի այլ աջակիցներ»«Լավ կլինի`մինչև երեքշաբթի հրաժարական տա, որովհետև այլ ճանապարհ չկա». Լիլիթ ԳալստյանՀայտարարված պահանջը սպառնալիքի էր նման, ոչ թե քաղաքական պահանջի. Ժաննա ԱլեքսանյանՎարչապետն այլևս մեր անվտանգության երաշխավորը չէ. Գեղամ ՄանուկյանՓաշինյանը կրկին ընդունել է գերի ընկած և անհետ կորած զինվորների ընտանիքի անդամներին Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչեւ երեքշաբթի ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համարՈվքե՞ր են Գագիկ Ծառուկյանի համար «պարտաճանաչորեն» ծանուցագրեր կազմող ԱԱԾ և ՀՔԾ քննիչներըԻնչպես պատերազմի օրերին Փաշինյանը հանրությանը կերակրեց հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է խաբել սուտ պատմվածքներով. Գագիկ ԾառուկյանՀայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. Վազգեն ՄանուկյանՆիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Կառավարության ամառանոցն՝ այս պահինԲաղրամյան պողոտան փակ է (տեսանյութ)Կորոնավիրուսին միացավ Նիկոլավիրուսը, այ դրանից պետք է ազատվել. Վիգեն Ստեփանյան (տեսանյութ)
Ամենադիտված