Կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար (տեսանյութ)
ДосугՄեծ Բրիտանիայում կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար:
Սոցկայքում հրապարկված տեսանյութին կից նա նույնիսկ գրել է, որ այդ մտահաղացումը կարող է խլել իր կյանքը:
«Պետք է դադարեմ սա անել 110 մղոն/ժամ արագությամբ ընթանալիս, կամ էլ արդյունքում կմահանամ»,- գրել է հրապարակմանը կից:
Ինչպես գրում է The Sun -ը, պարզվել է` կնոջ խոսքերը մարգարեական են եղել. նա ընկել է ուղևորի նստելատեղի պատուհանից: Սակայն, բլոգերուհին ոչ միայն ողջ է մնացել, այլ նաև լուրջ վնասվածքներ չի ստացել:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ աղջիկն, այնուամենայնիվ, պատասխանատվություն չի կրի իր անխոհեմ արարքի համար: