ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին
ОбществоԵրևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի աշխատակազմի։ Սողոմոնյանը պահանջում է մասնակի ոչ իրավաչափ ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու վարչապետի՝ օգոստոսի 7–ի որոշումը՝ խորհրդի երկու անդամի նշանակման մասով։ Խոսքը ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի մասին է, որոնց նշանակումն ըստ հայցվորի՝ ոչ լեգիտիմ է։ Այս մասին գրում է NEWS.am-ը:
Կայքի հետ զրույցում Սողոմոնյանն ասել է, որ խորհրդի հիշյալ անդամների նշանակման հետ կապված առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի օգոստոսի 25–ի նիստում Մենուա Սողոմոնյանն առաջարկել էր Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի լիազորությունների դադարեցման հարցն ընդգրկել նիստի օրակարգում, սակայն մերժում ստացել, ինչից հետո որոշել էր դիմել վարչական դատարան։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում