Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ուրիշ տարբերակ պարզապես չկա․ Արարատ Միրզոյան ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին Ուր է աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը՝ ի տես Թուրքիայի ցեղասպան քաղաքականության. Արամ Ա Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ խոսնակ Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ Զգուշացում. Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ Հայաստանում մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին Անհրաժեշտ է դոնորական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Աստվածների հետ․ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան․ խոսնակ 

Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները

Հասարակություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել և հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոններ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

4. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,

2) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի և սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,

4) աշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք արձանագրվելիս՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձանց (կոնտակտավորների) շրջանակի ճշտման վերաբերյալ օժանդակումը և նրանց տվյալների ներկայացումը՝ ինքնամեկուսացման նպատակով:

5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

3) թափոնների հեռացման համար փակվող Օգտագործված դիմակներ մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,

4) հեռահար ջերմաչափով։

6. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով, իրենց գրավոր համաձայնության դեպքում։

7. Գործատուն հավաստիանում է իր աշխատողի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի մասին՝ հիմք ընդունելով աշխատողի կողմից ներկայացված բժշկական և անձը հաստատող փաստաթուղթը։

8. Բարձր ռիսկի խմբի մեջ ներառված են՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS)n, ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

9. Հաստատությունում յուրաքանչյուր դասարանի սովորողների առավելագույն թիվը չի գերազանցում 20-ը։

10. Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ)։

11. Հաստատությունում ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակների:

12. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, կամ այլ տարածքներում՝ ապահովելով 1,5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

13. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող Օգտագործված դիմակներ մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար:

14. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

15. Հաստատությունում սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:

16. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող

սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին։

17. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով։ Հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է սովորողների և աշխատողների ջերմաչափում, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» Ձև 2 և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում Ձև 3:

18. Հաստատությունում, առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

19. Հաստատության դասերի անցկացումը իրականացվում է կոնկրետ դասարաններում՝ բացառելով սովորողի տեղաշարժը։

20. Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

21. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից

մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը։

22. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար։

23. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

24. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

25. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

26. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

27. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից

մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

28. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե սովորողին հրահանգվել է ինքնամեկուսանալ, կամ մեկուսանալ, համաձայն առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից ներկայացված տեղեկանքի։

29. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

1) սովորողն ունի կորոնավիրուսյին հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը՝ համաձայն Առողջապահության Նախարարության կողմից ներկայացված ցանկի,

2) սովորողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք,

3) սովորողի տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում գտնվող ընտանիքի անդամ և առկա է համապատասխան տեղեկանք բժշկական հաստատություն կողմից՝

ա.Նորագոյացություններ,

բ. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,

գ. Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություներ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություներ,

դ. Հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ։

ե. Նյարդային համակարգի հիվանդությոններ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ։

զ. Արյան շրջանառության հիվանդություններ՝ ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն։

է. Շնչառական օրգանների հիվանդություններ՝ ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն։

ը. Մարսողական համակարգի հիվանդություններ՝ աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ։

թ. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարաքցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր։

ժ. Միզասեռական համակարգի հիվանդութուններ՝ գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն։

ժա․ Բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով։

30. Այն սովորողների համար, որոնց 29-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ Հաստատություն հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով,

31. Հաստատության մուտքի մոտ և օրվա ընթացքում կատարվում է սովորողի ջերմաչափում, ձեռքերի ախտահանում և 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է սովորողի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն և ծնողին:

32. Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը Հաստատություն արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

33. Սովորողի բացակայության դեպքում Հաստատության պատասխանատուն այդ մասին տեղեկացնում է սովորողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն։

6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

34. Հաստատությունում սննդի կազմակերպման վայրերի աշխատանքն դադարեցվում է, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ապահովելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17 Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:

35. Սննդի ընդունումը կազմակերպվում է դասասենյակում, օգտագործելով անհատական փաթեթավորված, կամ միանվագ օգտագործման պարագաներով սնունդ։

7. ՀԱՍՏԱՏՈՒՅԹՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

36. Տրանսպորտային միջոցը ախտահանվում է յուրաքանչյուր տեղափոխումից առաջ։

37. Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել ուղևորներ։

38. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ։

39. Տրանսպորտային միջոցն ապահովվում է, մուտքի մոտ, ձեռքերի մշակման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով։

40. Մինչ տրանսպորտային միջոց նստելը սովորողները հեռահար ջերմաչափվում են»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ուրիշ տարբերակ պարզապես չկա․ Արարատ Միրզոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 մլն դոլար է հավաքել. հաջորդ նպատակակետը 200 մլնն է ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների ասուլիսը (տեսանյութ)ՀԱԵ աշխարհասփյուռ թեմերի նվիրատվությունները կփոխանցվեն «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը (լուսանկարներ) Վթարային ջրանջատում․ Չարենցավանում 12 ժամ ջուր չի լինի Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին Ուր է աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը՝ ի տես Թուրքիայի ցեղասպան քաղաքականության. Արամ Ա Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ խոսնակԹշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ Զգուշացում. Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ Հայաստանում մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին Անհրաժեշտ է դոնորական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Աստվածների հետ․ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան․ խոսնակ Հարգանքի տուրք՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին ԱՄՆ-ում հայ երիտասարդները, ի նշան բողոքի Արցախի դեմ ագրեսիայի, հացադուլ են հայտարարել Փոմպեոն հայտարարել է, որ ԻՊ-ն շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել Վերջին 1 օրում COVID-19-ից 26 մարդ է մահացել. նրանք եղել են 52-83 տարեկանՀՀ-ին կտրամադրվի շուրջ 17 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորումԳնդապետ Լյուդվիգ Հարությունյանը միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած կամավորական ջոկատին (տեսանյութ) ՊԲ նոր հրամանատարը արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականություններըՀակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերըՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպքԿարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորական մանդատը ՊԲ նոր հրամանատարը 22 տարեկան հասակում եղել է Մատաղիսի զորամասի հրամանատար Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով Թշնամին շատ զոհեր ունի, ԲՏՌ-ները «խոդ տված» վիճակում սաղ թողել փախել են․ Տեսանյութ՝ Արցախի ամենաթեժ ուղղություններից մեկիցՆերկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում․ ՊԲ Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել էՏավուշի կամավորականների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ Բացառել սմարթֆոնների կիրառումը. ՊՆ հայտարարությունը Ջալալ Հարությունյանն ազատվել է պաշտոնից. նա վիրավոր է«Ժողովուրդ». Ինչ ունենք արցախյան պատերազմից մեկ ամիս անցԱսկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ«Փաստ». «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է»«Ժողովուրդ». Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած«Հրապարակ». ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին«Ժողովուրդ». Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա«Փաստ». Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաեւ արտերկրում«Հրապարակ». «Իմ քայլը» հիմնադրամը հաշվետու է միայն իր դոնորներինՍյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են. ԿԳՄՍ նախարար Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի. Ֆրենկ ՓալոնեԹուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալ․ Հունաստանի ԱԳ նախարար Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե որ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կայուն կլինիԱդրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ. Նիկոլ Փաշինյան Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին. Գոհար ԱբաջյանԱՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար Պայթյուն` Թուրքիայում. կա զոհ (տեսանյութ)
Ամենադիտված