Gucci-ն թողարկել է մոտ 750 դոլար արժողությամբ ջինսե «կեղտոտ» տաբատ (լուսանկարներ)
ԺամանցGucci բրենդը թողարկել է 2020/21 աշուն-ձմեռ հավաքածուն, որի մեջ ներառված է նաև ջինսե տաբատ, որը գրավել է մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրությունը:
Մոտ 750 դոլար արժողությամբ այդ ջինսերը բաց կապույտ գույնի են: Գրպանների և ծնկների հատվածը մաշված է: Սակայն, ամենից շատ ուշադրություն են գրավում տաբատի վրայի կանաչ բծերը և կեղտոտ լինելու իմիտացիան:
«2020/21 աշուն-ձմեռ հավաքածուի այս լայն տաբատները ոգեշնչված են գրունջի ոճից և կարված են օրգանիկ բամբակից` հնության էֆեկտով և հատուկ վերամշակմամբ: Վերջինս բծերի պատրանք է ստեղծում»,- ասված է իտալական նորաձևության տան պաշտոնական էջում` ջինսերի նկարագրությունում: