Հայաստանը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է. Էրդողան
Արտաքին ՔաղաքականԱյս տարվա հուլիսին Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ Հայաստանի սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է: Haber Global-ի հաղորդմամբ` այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք կողմնակից ենք Ադրբեջանի և Վրաստանի տարածքային հակամարտությունների շուտափույթ լուծմանը», - ասել է Թուրքիայի նախագահը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բանաձևերի և որոշումների հիման վրա: