COVID-19-ի շրջանում տեսակցություններն արգելված են․ զինվորները տեսաուղերձ են հղել
ՏեսանյութերՊՆ խոսնակ Շուշան Սեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է զինվորների տեսաուղերձը։
«ՊԲ զինվորների նոր տեսաուղերձը. հուսանք` նրանց լուսավոր ժպիտները կփարատեն մայրական մտահոգություններն ու անհանգստությունները, կմեղմեն կարոտը։
Հ․ Գ․ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, արձակուրդներն ու ազատ արձակումները»,-գրել է ՊՆ խոսնակը հրապարակված տեսանյութին կից: