Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան Սոթքի հանքի շուրջ բանակցություններն իրականացվել են ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների միջև Ադրբեջանական կողմը, հանդիպելով ուղեփակոցին, ասել է՝ այդ տարածքը մերն է. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. մարզպետ ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան ԵՄ-ն ստիպելու է Թուրքիային ընդունել ՆԱՏՕ-ի բարեփոխումների ծրագիրը Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել. Sputnik Արմենիա Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ 

Պաշտոնյաների քմահաճույքները և նեղ անձնական շահերը. ինչպե՞ս է կառավարվում Նոր Հայաստանը

Վերլուծական

ՀՀՇ-ական ժամանակների «մեր դեմ խաղ չկա» կարգախոսն առավել քան արդիական է մեր օրերի համար: Կառավարման գրեթե բոլոր օղակներում այն դարձել է գործելաոճ: Բոլոր որոշումները կայացվում են կա՛մ նեղ քաղաքական շրջանակի կամայական շահերի, կա՛մ պաշտոնյաների քմահաճուքների հիման վրա: 

Դիցուք՝ սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգևատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքն այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Նշվում է, որ հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի և «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են: Սա այն դեպքն է, երբ կարող ենք վստահաբար ասել, որ անձնական քենախնդրությունը, ամբիցիաները Թորոսյանի մոտ ավելի բարձր գտնվեցին, քան նրա պետական մտածելակերպը: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի 41 բժիշկ ևս ազատման դիմում է ներկայացրել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետը հրապարակային կերպով հրահանգել է Թորոսյանին երկարացնել պայմանագիրը Դանիելյանի հետ՝ կրքերը, կարծես թե, հանդարտվել են, սակայն, սա ևս մեկ օրինակ էր, որ նախարար Թորոսյանի համար նեղ անձնական մոտեցումները հարցերին շատ ավելի կարևոր են, և նա կարող է իր ամբիցիաները բավարարելու համար գրչի մեկ հատվածով աշխատանքից ազատել անգամ ոլորտի բազմամյա նվիրյալներին: 

Սակայն, այս ախտանիշով տառապում է ոչ միայն Արսեն Թորոսյանը: Վարչապետ Փաշինյանը շարունակում է մենաշնորհել բանակի հաջողությունները: Այսպես՝ Տավուշի մարտերում ակտիվ դերակատարներին Սարդարապատի հուշահամալիրում պարգևատրելու արարողությանը չէին հրավիրվել անգամ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ինչը արհամարհական վերաբերմունք է պառլամենտարիզմի հանդեպ և ընդգծում է անգամ արարողակարգային հարցերում պետական մտածելակերպի բացակայությունը: 

Ավշար գյուղի դպրոցի իրավիճակի մասին հիշում են բոլորը. այն մարզպետ Գարիկ Սարգսյանի արշավի հետևանքն էր : Գյուղում դասապրոցեսը խաթարված էր, ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտներն էին դասադուլ անում, այլ նրանց էր միացել ողջ գյուղը: Պատճառն այն է, որ մարզպետը իր մտերիմին դարձրել էր դպրոցի տնօրեն, որն էլ ուզում էր ազատվել հնաբնակներից եւ յուրայիններով շրջապատել իրեն: 

Նախորդ ամսվա կարևոր և խնդրահարույց իրադարձություններից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատաման կարգի նախագծի հրապարակումն էր և հանրային քննարկման մեկնարկի սկիզբը: Այդ քննարկումը բացահայտ ցույց տվեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը և իր թիմը առաջնորդվում են ոչ թե կրթական չափորոշիչները բարելավելու, կրթական համակարգում հայկականության գործոնը ամրապնդելու, այլ նեղ անձնական քաղաքական շահերով: Սակայն, ԿԳՄՍ-ի գործերը անքննելի են ոչ միայն կրթության չափորոշիրները հանրությանը պարտադրելու հարցում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, մասնավորապես, այնքան էլ չի հետարքրում ԵՊՀ-ի ապագա ճակատագիրը և Մայր բուհի հեղինակությունը, վերջինս ամեն գնով հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձնում յուրային սորոսականներին՝ այսպիսով զգալիորեն հարվածելով Մայր բուհում թե՛ աշխատանքային մթնոլորտին, թե՛ դասապրոցեսին՝ հրահրելով լուրջ կոնֆլիկտներ, թե՛ ԲՈՒՀ-ի հեղինակությանը: 

Այս տարվա հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Սակայն, այնուհետև որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։ Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, ով նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, եւ չի կարելի խորհրդարանին այդպես արհամարհել։ Ստացվում է, որ պատգամավորը Նոր Հայաստանում չի խորշում անգամ անձնական դրդապատճառներով օրենքի ընդունումը տապալելուց: 

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը ու իր թիմը, ոտնատակ տալով օրենքը, որոշեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Որքան էլ իրավաբաններն ու ոլորտի մասնագետները փորձեցին իշխանություններին ու Նիկոլին ապացուցել, որ հանրաքվե անցկացնելն այս պարագայում հակասահմանադրական է, միևնույն է, Փաշինյանը որոշեց սեփական ամբիցիաները վեր դասել Սահմանադրությունից, գնալ բռանպետական երկիր կառուցելու ճանապարհով ու մատ թափ տալ այն քաղաքացիների վրա, որոնք կողմ չեն սահմանադրական փոփոխություններին։ Իհարկե, հանրաքվեն չեղարկվեց, սակայն այն անցկացնելու գաղափարն անգամ նեղ քաղաքական շահերով առաջնորդվելու ամենավառ ապացույցն է:

«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակվել է մարզպետի մտերիմը՝ Ժորժիկ Սերոբյանը: Հիշեցնենք, որ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածու՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը: Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100% արդյունքով։ Ժորժիկ Սերոբյանը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել, և նրա նշանակումը այս դեպքում էլ թելադրված էր նեղ խմբային քադաքական շահերով: 

Ինչպես տեսնում ենք, վերը նշված բոլոր դեպքերում էլ հեղափոխական պաշտոնյաները առաջնորդվել են թայֆայական մտածելակերպով, ինչը, իրենց իսկ պնդմամբ, բնորոշ էր նախկին իշխանություններին, և հենց դա էր ժողովրդի կողմից նրանց մերժելու պատճառներից մեկը: Սակայն, հեղափոխականները, կարծես թե, դասեր չեն քաղել և շարունակում են աշխատել այդ նույն գործելաոճով, ինչը ակնհայտ վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություննեի մոտ այսօր դրսևորվում է պետական մտածելակերպի բացակայություն… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. ՓաշինյանԱվարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետԳնացե՛ք, հեռացե՛ք, հրաժարվե՛ք, արեք այդ քայլը հանուն ազգի և հայրենիքի համար նոր շանսի. Թևան Պողոսյան «Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը». Սամսոնյանը ներկայացրել է Փաշինյանի հետ ունեցած զրույցից մի դրվագԴեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից. Ասլանյան Սոթքի հանքը խոըհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. փաստաբան «Նիկոլ դավաճան» գրություններ` Դավիթաշենի թաղապետարանի շենքի վրա և համայնքում Խոսեցի սոթքեցիների հետ, ասում են` Հայաստանի իշխանությունից էս պահին թուրքի հետ բանակցող չկա. ԶոհրաբյանԹաղման բյուրոյի աշխատակիցները ֆոտոսեսիա են կազմակերպել Դիեգո Մարադոնայի դիակի հետՍոթքի հանքի շուրջ բանակցություններն իրականացվել են ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների միջևՎերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը․ Աննա Հակոբյանի նախկին վարասահարդարԱդրբեջանական կողմը, հանդիպելով ուղեփակոցին, ասել է՝ այդ տարածքը մերն է. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունըՀենց նոր ինձ ուղարկեցին լուսանկար նաև գերագույն գլխավոր դավաճանի կեցավայրի մատույցներից. Ռուբեն Մելիքյան Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին․ Մանե Գևորգյան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը. ուղիղԳեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. մարզպետՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն ՌուբինյանԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից 10-ը հրավիրվեցին վարչապետի հետ հանդիպմանԵՄ-ն ստիպելու է Թուրքիային ընդունել ՆԱՏՕ-ի բարեփոխումների ծրագիրը Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան ՈսկանյանԱդրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում․ պատգամավոր 2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու․ Միքայել Մինասյան Անհետ կորած զինվորների հարազատները փակեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը (տեսանյութ)Ադրբեջանի տարածքում է մնում Սոթքի ոսկու բաց հանքավայրի մի մեծ մասը, ինչպես նաեւ որոշ արտադրական շինություններ Հարցականի տակ է հայտնվում նաև Արարատի ոսկու կորզման գործարանի հետագա շահագործումը. Վահե ԴավթյանԱդրբեջանցի զինվորականները փորձեցին մտնել դեպի Դադիվանքի տարածք, բայց խաղաղապահ զորքն ասեց՝ «Հե՛տ գնացեք». Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՀենց հիմա Կառավարության շենքի առջև. Ռուբեն Մելիքյանը լուսանկար է հրապարակելԳյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել. Sputnik Արմենիա Եթե սահմանված ժամկետում նոր բյուջեն Արցախում չընդունվի, ապա կառաջնորդվեն 2020թ․-ի բյուջեով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահինԵվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ6 միլիոն դոլարի պատվաստանյութ՝ «Covax»-ից. ի՞նչ կապ ունի այն «Gavi»-ի հիմնադրամի հետՎտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը․ Սուրեն ՊարսյանՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է. Արփինե ՀովհաննիսյանՎերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը Իշխանությունների հերթական մանիպուլյացիան. ովքե՞ր են պահանջում Փաշինյանի հրաժարականըՀՀ ՊՆ-ն Սոթքի հանքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պարզաբանում է տարածելՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինները որոնումը և փոխանակումը. ԿոնաշենկովԵղնիկներում մարտեր ընթանալու և 5 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Դավիթ Թորոսյան «Հայաստանը չունի իշխանություն». հայ մտավորականները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Սոթքի հանքից Հայաստանում ուղղակի կամ անուղղակի կախված են մոտ 5000 ընտանիքԵվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը Ոչինչ չի խանգարում ադրբեջանցիներին հենց հիմա ևս մի քանի կիլոմետր առաջանալ ու Վարդենիսն էլ գրավել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված. Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Եղնիկներ բոյա եղել այսօր, կա 5 վիրավոր. Գևորգ ԳրիգորյանՔարվաճառի հատվածում ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ. ՊՆ
Ամենադիտված