Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Армения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культуры USAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом Армении Поздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке Таус 

Պաշտոնյաների քմահաճույքները և նեղ անձնական շահերը. ինչպե՞ս է կառավարվում Նոր Հայաստանը

Аналитический

ՀՀՇ-ական ժամանակների «մեր դեմ խաղ չկա» կարգախոսն առավել քան արդիական է մեր օրերի համար: Կառավարման գրեթե բոլոր օղակներում այն դարձել է գործելաոճ: Բոլոր որոշումները կայացվում են կա՛մ նեղ քաղաքական շրջանակի կամայական շահերի, կա՛մ պաշտոնյաների քմահաճուքների հիման վրա: 

Դիցուք՝ սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգևատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքն այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Նշվում է, որ հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի և «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են: Սա այն դեպքն է, երբ կարող ենք վստահաբար ասել, որ անձնական քենախնդրությունը, ամբիցիաները Թորոսյանի մոտ ավելի բարձր գտնվեցին, քան նրա պետական մտածելակերպը: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի 41 բժիշկ ևս ազատման դիմում է ներկայացրել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետը հրապարակային կերպով հրահանգել է Թորոսյանին երկարացնել պայմանագիրը Դանիելյանի հետ՝ կրքերը, կարծես թե, հանդարտվել են, սակայն, սա ևս մեկ օրինակ էր, որ նախարար Թորոսյանի համար նեղ անձնական մոտեցումները հարցերին շատ ավելի կարևոր են, և նա կարող է իր ամբիցիաները բավարարելու համար գրչի մեկ հատվածով աշխատանքից ազատել անգամ ոլորտի բազմամյա նվիրյալներին: 

Սակայն, այս ախտանիշով տառապում է ոչ միայն Արսեն Թորոսյանը: Վարչապետ Փաշինյանը շարունակում է մենաշնորհել բանակի հաջողությունները: Այսպես՝ Տավուշի մարտերում ակտիվ դերակատարներին Սարդարապատի հուշահամալիրում պարգևատրելու արարողությանը չէին հրավիրվել անգամ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ինչը արհամարհական վերաբերմունք է պառլամենտարիզմի հանդեպ և ընդգծում է անգամ արարողակարգային հարցերում պետական մտածելակերպի բացակայությունը: 

Ավշար գյուղի դպրոցի իրավիճակի մասին հիշում են բոլորը. այն մարզպետ Գարիկ Սարգսյանի արշավի հետևանքն էր : Գյուղում դասապրոցեսը խաթարված էր, ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտներն էին դասադուլ անում, այլ նրանց էր միացել ողջ գյուղը: Պատճառն այն է, որ մարզպետը իր մտերիմին դարձրել էր դպրոցի տնօրեն, որն էլ ուզում էր ազատվել հնաբնակներից եւ յուրայիններով շրջապատել իրեն: 

Նախորդ ամսվա կարևոր և խնդրահարույց իրադարձություններից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատաման կարգի նախագծի հրապարակումն էր և հանրային քննարկման մեկնարկի սկիզբը: Այդ քննարկումը բացահայտ ցույց տվեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը և իր թիմը առաջնորդվում են ոչ թե կրթական չափորոշիչները բարելավելու, կրթական համակարգում հայկականության գործոնը ամրապնդելու, այլ նեղ անձնական քաղաքական շահերով: Սակայն, ԿԳՄՍ-ի գործերը անքննելի են ոչ միայն կրթության չափորոշիրները հանրությանը պարտադրելու հարցում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, մասնավորապես, այնքան էլ չի հետարքրում ԵՊՀ-ի ապագա ճակատագիրը և Մայր բուհի հեղինակությունը, վերջինս ամեն գնով հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձնում յուրային սորոսականներին՝ այսպիսով զգալիորեն հարվածելով Մայր բուհում թե՛ աշխատանքային մթնոլորտին, թե՛ դասապրոցեսին՝ հրահրելով լուրջ կոնֆլիկտներ, թե՛ ԲՈՒՀ-ի հեղինակությանը: 

Այս տարվա հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Սակայն, այնուհետև որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։ Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, ով նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, եւ չի կարելի խորհրդարանին այդպես արհամարհել։ Ստացվում է, որ պատգամավորը Նոր Հայաստանում չի խորշում անգամ անձնական դրդապատճառներով օրենքի ընդունումը տապալելուց: 

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը ու իր թիմը, ոտնատակ տալով օրենքը, որոշեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Որքան էլ իրավաբաններն ու ոլորտի մասնագետները փորձեցին իշխանություններին ու Նիկոլին ապացուցել, որ հանրաքվե անցկացնելն այս պարագայում հակասահմանադրական է, միևնույն է, Փաշինյանը որոշեց սեփական ամբիցիաները վեր դասել Սահմանադրությունից, գնալ բռանպետական երկիր կառուցելու ճանապարհով ու մատ թափ տալ այն քաղաքացիների վրա, որոնք կողմ չեն սահմանադրական փոփոխություններին։ Իհարկե, հանրաքվեն չեղարկվեց, սակայն այն անցկացնելու գաղափարն անգամ նեղ քաղաքական շահերով առաջնորդվելու ամենավառ ապացույցն է:

«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակվել է մարզպետի մտերիմը՝ Ժորժիկ Սերոբյանը: Հիշեցնենք, որ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածու՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը: Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100% արդյունքով։ Ժորժիկ Սերոբյանը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել, և նրա նշանակումը այս դեպքում էլ թելադրված էր նեղ խմբային քադաքական շահերով: 

Ինչպես տեսնում ենք, վերը նշված բոլոր դեպքերում էլ հեղափոխական պաշտոնյաները առաջնորդվել են թայֆայական մտածելակերպով, ինչը, իրենց իսկ պնդմամբ, բնորոշ էր նախկին իշխանություններին, և հենց դա էր ժողովրդի կողմից նրանց մերժելու պատճառներից մեկը: Սակայն, հեղափոխականները, կարծես թե, դասեր չեն քաղել և շարունակում են աշխատել այդ նույն գործելաոճով, ինչը ակնհայտ վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություննեի մոտ այսօր դրսևորվում է պետական մտածելակերպի բացակայություն… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Истинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человекМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армянПашинян находится в селе Воскепар Тавушской областиПосол Армении в Греции представил молодежи правящей партии Греции факторы, влияющие на внешнюю политику АрменииUSAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом АрменииБорьбу за военную помощь для Украины в конгрессе США назвали «шоу клоунов»Пашинян отправился в ВоскепарПоздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке ТаусУченые заявили о прорыве в работе над созданием «квантового интернета»Мэр Амстердама призвала регулировать продажу кокаина и экстазиГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства АрменииЕвросоюз потратит 3,5 млрд. евро на защиту океанаСовет ЕС обсудит 22 апреля поставки вооружений УкраинеИран считает безопасность своих соседей своей безопасностью: посол Собхани«Любимчики» Запада – трагедия для собственных народовАрарат Мирзоян отправится с рабочим визитом в Королевство Саудовская АравияFreedom House упомянул об отсутствии последствий для спикера парламента РА, плюнувшего в гражданинаКонституционный суд Молдовы одобрил инициирование референдума о членстве страны в ЕвросоюзеАзербайджан нарушает международные нормы содержания армянских пленных: Всеармянский союз “Гардман-Ширван-Нахиджеван”Шольц и Си Цзиньпин обсудили ситуацию на Ближнем Востоке и в УкраинеМученическая смерть езидов Синджара - повтор Геноцида армян спустя век: посол Франции в АрменииАндраник Кочарян уверяет: Никол Пашинян не имеет отношения к идея составить поименный список жертв Геноцида армяМинистр здравоохранения Армении ухитрилась быть не в курсе обысков в министерстве и медцентре «Уигмор»В Армении 3 августа будет отмечаться как День памяти жертв геноцида езидов: проект принят Национальным собраниемЧехия уже купила 180 тыс. артиллерийских снарядов для Украины и пытается обеспечить еще 300 тыс.Национальная академия наук Армении и Объединенный институт ядерных исследований подписали соглашение о сотрудничествеПредставитель Армении: Большинство утверждений Азербайджана выходит за рамки юрисдикции Международного судаПопытки Азербайджана ставить знак равенства между Арменией и Азербайджаном несерьезны и циничны: Егише КиракосянГантаарян: Решение об использовании территории Азербайджана для израильских ударов по Ирану примут СШАPositive Peace 2024: Показатель Армении улучшился на 9,2 процента
Самое популярное