Վանաձորում փախցրած մեքենան հայտնաբերվել է Գյումրիում. փախցնողը նախկինում դատապարտված է եղել
Чрезвычайный случайՍեպտեմբերի 22-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 20:40-ի սահմաններում Վանաձորի Վարդանանց փողոցի բանջարեղենի խանութի մոտից փախցրել են իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Կումայրիի և Տարոնի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, մեքենան, վթարված վիճակում, հայտնաբերվել է Գյումրիի Հայուհու հրապարակում: Նույն օրը` ժամը 02:20-ին, ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ֆուրմանովի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման է ենթարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, նախկինում կողոպուտի համար դատապարտված 32-ամյա մի տղամարդ:
Նախապատրաստվում են նյութեր: