Թալիշներն ու լեզգինները լքում են ադրբեջանական բանակը՝ ազատազրկումը նախընտրելով հարկադրված պատերազմում անփառունակ մահից․ Tolishmedia Տիկի՛ն Տոնոյան, անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը․ Արայիկ Հարությունյան «Պետությունը պետք է մասնակի կամ ամբողջությամբ իր վրա վերցնի զինվորների վարկային բեռը» Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 62 զինծառայողի անուն Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում Զոհված զինծառայողը մնացել է կես ճանապարհին` հացն այդպես էլ դիրքեր չհասցնելով. ինչ է պատմում հերոսի ընկերը 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը Ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Լուսանկարներ՝ Լավրով-Մնացականյան հանդիպումից 

Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձևավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում և իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման և քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը և լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ ևս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:

Ապա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2019թ. տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ստուգումներ են իրականացվել 1200-ից ավելի դպրոցներում, այժմ ՏԻՄ հետ քննարկումներ են ընթանում ազդանշանման ինքնաշխատ համակարգերի և հրդեհաշիջման կահավորանքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 135 ստուգում, բացահայտվել է գրեթե 1200 խախտում, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ գործող բոլոր մանկական ճամբարներում և կարուսելներում, կրկնայցերի շրջանակում պարզվել է, որ խախտումների մեծ մասը վերացված է։

Քաղաքաշինության ոլորտում՝ 2700-ից ավելի դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց, տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացվել է մշտադիտարկում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխզննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ, էներգետիկայի ոլորտում՝ էներգատեղակայանքներում իրականացվել են տեխնիկական ստուգումներ: Ներկայացվել են արձանագրված թերությունները շտկելու և խախտումների վերացնելու վերաբերյալ առաջարկներ: Հողօգտագործման ոլորտում՝ ստուգում է իրականացվել մարզային 21 համայնքում, արձանագրվել է 339 խախտման դեպք, կազմվել է 21 ակտ, որոշ խախտումների մասով հարուցված են քրեական գործեր։

Գ. Շախբազյանը նշել է, որ Covid-19-ով պայմանավորված՝ ՏՄ 2020թ. գործունեության տարեկան ծրագրով սահմանված մի շարք միջոցառումներ կատարվել են ոչ ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, տեսչական գործառույթները շարունակաբար իրականացվել են նշված բոլոր ոլորտներում և ուղղություններով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ստեղծվել է 11 աշխատանքային խումբ, և Ոստիկանության հետ համատեղ իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ տրանսպորտի ոլորտում, որոնց արդյունքում արդեն կազմվել է 1797 արձանագրություն։ Ստուգումներ են իրականացվել պայթյունավտանգ օբյեկտներում:

Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես, հետաքրքրվել է հակահրդեհային կանոնների խախտումների արձանագրումից հետո տարվող աշխատանքով: Պարզաբանումներ են ներկայացվել տարբեր նշանակության ռիսկային օբյեկտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին: Քքննարկվել է հակահրդեհային ապահովագրության համակարգի ներդրման հարցը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև գազի ներտնային սպասարկմանն առնչվող ռիսկերի մասին՝ կարևորելով չափանիշների սահմանումը և արդյունավետ վերահսկողությունը:

Վարչապետն անդրադարձել է հանրապետության տարածքում առկա ինքնակամ կառույցների խնդրին՝ հետաքրքրվելով մշակվող լուծումներով: Պատասխանատուները զեկուցել են, որ այդ նպատակով մշակվել և շրջանառվում է համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության շրջանում այն մոտեցման տարածումը, որ ցանկացած շինարարություն իրականացնելու համար պետք է համապատասխան նախագիծ ունենալ և ընդգծել, որ օրենսդրական դաշտի ապահովումը ևս կնպաստի այսուհետ ինքնակամ շինարարության բացառմանը: Քննարկվել են նաև վտանգավոր թափոնների կառավարմանը և պայթյունավտանգ օբյեկտներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ ներկայացվելու են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները:
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թալիշներն ու լեզգինները լքում են ադրբեջանական բանակը՝ ազատազրկումը նախընտրելով հարկադրված պատերազմում անփառունակ մահից․ Tolishmedia Տիկի՛ն Տոնոյան, անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը․ Արայիկ Հարությունյան«Պետությունը պետք է մասնակի կամ ամբողջությամբ իր վրա վերցնի զինվորների վարկային բեռը»Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 62 զինծառայողի անունՓաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրելԶոհված զինծառայողը մնացել է կես ճանապարհին` հացն այդպես էլ դիրքեր չհասցնելով. ինչ է պատմում հերոսի ընկերը 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը Ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուսանկարներ՝ Լավրով-Մնացականյան հանդիպումիցՀայաստանի հայացքը ուղղված է Ռուսաստանին`այլընտրանք չկա. Մարուքյան Իրանը կարող է դեր խաղալ ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյանը՝ IRNA-ինԼավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է. ԿԳՄՍ նախարար Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներըԱլիևների կողմից իր ժողովրդին խոստացած 3-4-օրյա բլիցկրիգը «փլուզվեց» հայկական բանակի հերոսական ջանքերով. Արման ՎարդանյանԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ ՓաշինյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը Խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ. նոր տվյալներ՝ թշնամու կորուստների մասին Թշնամուն հրադադար պարտադրող միակ ուժն առայժմ հայոց բանակն է, ոչ թե միջնորդները. Արմեն Այվազյան Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով, սխալմունք է եղել․ նա ողջ է․ Արծրուն ՀովհաննիսյանՉեմ կարծում` կարող է լինել Փաշինյան-Ալիև հանդիպում․ Մարուքյան (տեսանյութ) Բանկերն իրենք են ընտրելու՝ ում վարկերը ներեն, ում` ոչ. Սուրեն Պարսյան Մարտաշատի մի հատվածում 1000-ից ավել ադրբեջանական դիերն Ալիևը հրաժարվում է դուրս բերել Նախատեսվում էր կորոնավիրուսով վարակման թվերի աճ՝ կրթական հաստատությունների վերաբացման հետ կապված (տեսանյութ) Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում. France24-ը տեսանյութեր է հրապարակել Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. նա Արցախից ռեանոմոբիլով տեղափոխվել է ՀՀ Ես այսօր խնդիր ունեմ նայելու զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու` ինչու նրանց որդիներն իրենց կողքին չենԱրցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52.000.000 ՀՀ դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը «Երեկ ադրբեջանական ԱԹՍ է փորձել մտնել Սյունիքի տարածք. ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը ոչնչացրել է, և հարցը դրանով ավարտվել է». Արտակ Դավթյան Հայրենիքի պաշտպանները (լուսանկարներ)Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ՇուշիիցՂրղզստանի խորհրդարանի ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 20-ին Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. հերքում Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել«Դատապարտել երեխաների դեմ սանձազերծված բռնությունը». ՀՀ-ից շուրջ 40 ՀԿ դիմել է ՅՈւՆԻՍԵՖ-ին «Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». քաղաքացիները խաղաղ ցույց են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց Յեմենիջյան ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար է նվիրաբերել Հադրութից Արաքս ընկած մարտագծում օպերատիվ իրադրությունը ժամ առ ժամ փոփոխվում է․ Սենոր Հասրաթյան Ադրբեջանի արտգործնախարարն այցով մեկնել է Մոսկվա Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արցախի և Հայաստանի պաշտոնաթող նախագահները հանդիպել են` քննարկելու Արցախում սանձազերծված պատերազմնԶոհվածների, հաշմանդամ դարձածների վարկերի մի մասն իր վրա կվերցնի պետությունը, մյուսը՝ բանկը Ահաբեկիչների ներկայության տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու. Նիկոլ Փաշինյան Կրե՛ք դիմակ, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք. Ալինա Նիկողոսյան«Արյունոտ» լվացք․ բողոքի լուռ ակցիա Տոնոտոյում
Ամենադիտված