Հռոմի պապի ընտրությունների նման երևի պետք է անել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին
ПолитическиеՍահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
Նա հայտնեց, որ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը ժամը 11:00-ից, իսկ այսօր անցում չի կատարվել օրակարգային հարցերին՝ նախագահի ու փոխնախագահի ընտրությանը, քննարկվել են կազմակերպչական ու տեխնիկական հարցեր, այդ թվում մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքներ, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: Դրանք մերժվել են, ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ «որևէ բան չունի ասելու»:
Լրագրողի հարցին՝ վաղը գոնե ընտրությունը կլինի՞, Թովմասյանն ասաց. «Հռոմի պապի ընտրությունների նման երևի պետք է անել, երբ վերևից սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է»: