Անջելինա Ջոլիի դուստրը սեռափոխության հորմոնալ թերապիայից հետո անճանաչելիորեն փոխվել է (լուսանկարներ)
ДосугՀոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի և դերասան Բրեդ Փիթի դուստրը` 14-ամյա Շայլո Ջոլի-Փիթն, անճանաչելիորեն փոխվել է սեռափոխության հորմոնալ թերապիայից հետո: Շայլոն փոխել է սանրվածքը և սկսել է նմանվել աղջկա, գրում է Kp.ru-ն:
Վերջերս պապարացիները լուսանկարել են Ջոլիին Արևմտյան Հոլիվուդում իր երեխաների հետ զբոսնելիս: Նշվում է, որ նրանց ուղեկցել են թիկնապահները:
Ինչպես երևում է կադրերում, Շեյլոն երկար ժամանակ անց առաջին անգամ կրում է շրջազգեստ-շորտեր, նրա վարսերը երկարել են, և աղջիկն արդեն պոչիկ է կապում:
Շատերը ենթադրում են, որ աստղերի դուստրը մտափոխվել է տղամարդ դառնալու հարցում:
Նշում է, որ մեկ տարի առաջ Անջելինա Ջոլին ցանկանում էր փոխել Շեյլոյի սեռը մինչև սեռահասունացում: Դերասանուհին հիվանդանոց էր փնտրում, որտեղ վիրահատությամբ կփոխեին դստեր սեռը: Նա նույնիսկ պատրաստ էր տեղափոխվել այլ երկիր, որտեղ նման վիրահատության հնարավորություն կլիներ:
Նշենք նաև, որ Շայլոն դեռ մանկուց հրաժարվում էր կրել աղջկա հագուստ և խնդրում էր իրեն անվանել Ջոն: