Նիդերլանդներում բնակվող Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել Արարատի մարզի բուժհաստատություններին
ՀասարակությունՆիդերլանդներում բնակվող՝ ծնունդով Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը, բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի բուժհաստատություններին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Այսօր ես և մարզի չորս բժշկական կենտրոնների՝ Արտաշատի, Արարատի, Վեդու և Մասիսի տնօրենները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը հանդիպեցինք Արմեն Հակոբյանի հետ և մեր շնորհակալությունը հայտնեցինք այս նվիրատվության համար:
Արմեն Հակոբյանն էլ իր խոսքում նշեց, որ շատ է կարևորում մարզի բնակիչների առողջության հարցը։
Ստացված նվիրատվությունը հենց այսօր բաշխվել է համապատասխան բուժհաստատություններին»,- գրել է մարզպետը: