Սերժ Սարգսյանի եղբոր բիզնես կենտրոնը՝ Վճռաբեկ դատարանի շենքի փոխարեն. ArmDaily.am-ի հետաքննությունը
SocietyՆախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Ռոյալ կլասիկ հաուս» բնակելի եւ բիզնեսի կենտրոնի տեղում պետք է վեր խոյանար Վճռաբեկ դատարանի շենքը։ Քաղաքական որոշումը ժամանակին կայացվել էր, համապատասխան մարմնի ակտն այդ նպատակով հողահատկացում կատարելու մասին ընդունվել էր, նույնիսկ նախագծային աշխատանքների համար պետբյուջեից 100 մլն դրամ էր հատկացվել եւ նախագծային աշխատանքներն էլ փաստացի կատարվել էին, սակայն այն ժամանակվա (2008 թվականի սեպտեմբեր) իշխանությունները համարեցին, որ կարիք չկա Վճռաբեկ դատարանի համար նոր շենք կառուցելու, քաղաքի կենտրոնում գտնվող «յուղոտ» տարածքն էլ տրամադրեցին նախագահի եղբորը՝ բազմաբնակարան եւ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար։ Այս ամենը պարզվել է ArmDaily.am-ի իրականացրած լրագրողական հետաքննության արդյունքում, որի տվյալները բավականին հարուստ նյութ են իրավապահների համար հնարավոր հանցագործության հետքեր հայտնաբերելու համար։
Ի՞նչ է իրենից ներկայացնում Վճռաբեկի շենքի փոխարեն կառուցված «Ռոյալ կլասիկ հաուսը»
«Ռոյալ Կլասիկ Հաուս» բնակելի և բիզնես համալիրը հիմնադրվել է 2013թ, ընդհանուր մակերեսը 9000 քառակուսի մետր է: Համալիրը 9 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած շինություն է՝ կազմված բնակելի հատվածից, բիզնես կենտրոնից, փենթհաուսից, կոմերցիոն նշանակության տարածքներից և ստորգետնյա ավտոկայանատեղերից: Համալիրի ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն է, ով փորձել է ստեղծել մեծանուն նկարիչ Լորենցո Սաբատինիի «Գործք Առաքելոց» ստեղծագործության ինը մետրանոց կրկնօրինակը՝ զարդաքանդակներով, ծաղկե ձեւավորմամբ։
Կայքինհասած տեղեկություններով, այս նախագիծը գրեթե նույնությամբ, կամ որոշ աննշան փոփոխություններով կրկնում է այն նույն նախագիծը, որը պետության կողմից պատվերով նախագծվել էր որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական շենքի համալիր։ Այս մասին, ցավոք, մեզ փաստագրական նյութ հավաքել չհաջողվեց։
Ովքե՞ր են եղել տվյալ հողատարածքի նկատմամբ իրավունքներ ստացած սուբյեկտները
Երեւանի քաղաքապետարանից ուղարկված մեր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ այդ հողամասի վարձակալն է եղել «Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, ապա Վճռաբեկ դատարանի համար նոր շենք կառուցելու նպատակով այն տրամադրվել է Արդարադատության նախարարությանը։ Այս երկու իրավատերերի ոչ մեկի իրավունքները փաստացի պետական գրանցում չեն ստացել։
«Քննարկվող հողամասը Երևանի քաղաքապետի 24.07.1998թ. հ.429, 29.09.2002թ. հ.117, 20.03.2003թ. հ.550-Ա և 15.07.2003թ. հ.1427-Ա որոշումներով տրամադրվել է «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին, իսկ Երևանի քաղաքապետի 24.11.2005թ. հ.2507-Ա որոշումով նշված հողամասը տրամադրվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Ոչ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, ոչ էլ ՀՀ արդարադատության նախարարության իրավունքները նշված հողամասի նկատմամբ պետական գրանցում չեն ստացել»,-հայտնել են քաղաքապետարանից: Դրանից հետո հողամասը անհասկանալի պայմաններում հանձնվել է ԱՁ Վահե Հարությունյանին։ Միաժամանակ, քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «13.07.2010թ. հ.3094-Ա որոշումով Հանրապետության փող. հ.հ. 51 և 53 հասցեներում ԱՁ Վահե Հարությունյանին լրացուցիչ տրամադրվել է 1000.0 քմ մակերեսով հողամաս: Հետագայում, Երևանի քաղաքապետի 10.04.2012թ. հ.3141-Ա որոշումով փոփոխություն է կատարվել Երևանի քաղաքապետի 13.07.2010թ. հ.3094-Ա որոշման մեջ և «ԱՁ Վահե Հարությունյան» բառերը փոխարինվել է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բառերով և 1000.0քմ մակերեսով հողամասից 85.3քմ մակերեսով հատվածը ծանրաբեռնվել է մշտական սերվիտուտով»։
Վահե Հարությունյան Ա/Ձ-ն մոտ մեկ տարի առաջ ՊԵԿ-ի պահանջով սնանկ է ճանաչվել։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում