Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներն են Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին և Դավիթ Բալայանը. Tert.am
SocietyHelpCourt 2020 դատական վարկանիշավորման գործընթացի ավարտին մնացել է 3 ամիս: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, արդյունքներն ամփոփվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ին: Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2020» խորհրդանշական հուշանվերը:
Այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներն են՝
1. Ալեքսանդր Ազարյան-Վերաքննիչ քրեական դատարան (Վարկանիշը +110)
2. Վազգեն Ռշտունի- Վերաքննիչ քրեական դատարան (Վարկանիշը + 87)
3. Դավիթ Բալայան - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (Վարկանիշը +83)
Հիշեցնենք, որ վարկանիշավորումն իրականացվում է փաստաբանների տված գնահատականների հիման վրա։