От имени народа, властей Арцаха и от себя лично выражаю соболезнования семье и товарищам по оружию Манвела Григоряна, желаю стойкости и твердости духа-Араик Арутюнян В ночь на 7 ноября боевые действия продолжились на всех основных направлениях линии фронта-Армия обороны Еще одна община итальянского региона Тренто - Ногаредо, признала независимость Республики Арцах-Посольство Армении в Италии Азербайджан применяет запрещенное оружие, содержащее белый фосфор. Министерство охраны окружающей среды вместе с 50 общественными организациями обратились в международные структуры-Правительство РА Городской совет греческого города Дидимотихон принял резолюцию, выражая солидарность с армянским народом и осуждая азербайджано-турецкие нападения и акты насилия по отношению к Арцаху Ряд телеграм-каналов распространил материал, в котором изображена мечеть с азербайджанским флагом-Центр по проверке информации ПВО Армии обороны сбили беспилотник ВС Азербайджана на юго-восточном направлении около 11:30-Армия обороны Спасательные силы Арцаха в результате поисково-спасательных работ извлекли тела из-под завалов. Азербайджано-турецкие силы всю ночь держали под интенсивным огнем города Шуши и Степанакерт. По предварительным данным, среди гражданского населения есть три жертвы. Точный минометный расчет 

Վարչապետի դատաիրավական էմոցիաները արդեն սկսել են նրա դեմ աշխատել. Էլինար Վարդանյան

Политические

Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող եւ անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում, փոխում են վերաբերմունքը եւ սպասելիքները այսօրվա իշխանությունների հանդեպ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վարչապետի դատաիրավական էմոցիաները

Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիաներից զատ, քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, այնքան թերի, որ դրանք անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։ Փորձեք վերհիշել վարչապետի դատաիրավական էմոցիաները.

Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Նիկոլ Փաշինյանը չհապաղեց լայվով հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորներին հասանելիք ուտելիքն ու տրվող օգնությունը գողանալու մեջ: Նա հատուկ արձանագրեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված էր ոչ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլեւ այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների համար հավաքագրված օգնությունը յուրացնելու եւ գողանալու, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրելու մեջ։ Փաշինյանի ամբողջ խոսքը հենց այդ դրվագի վրա էր, եւ նա փորձում էր որքան հնարավոր է մեծ քանակի էմոցիա հանել հանրային լսարան: Լինենք անկեղծ՝ դա նրան հաջողվեց։

Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։

Սակայն գործի հանգուցալուծումը մինչ այժմ չի երեւում։ Որովհետեւ եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ կայացված լիներ, եթե չէ...

Տակը մնաց էմոցիոնալ սուտը։ Կարծես, թե տուշոնկաները «օրինական» էին։

2018թ. օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Քանի որ դա շատ կարեւոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ եւս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, եւ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետեւյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետեւյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։ Դրանից հետո արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» եւ տոտալ քարոզչությամբ։ Այսօր, սակայն քրեական այս գործն իրեն սպառել է։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...։ Այն գրեթե կապ չունի մարտի 1-ի հետ։ Մարտի մեկի գործով առանցքային հարցերը այդպես էլ չբացահայտվեցին, որովհետեւ ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Արդյունքում եւ՛ տուժողները, եւ՛ պաշտպանական կողմը մեղադրում են իրավապահներին քրեական գործի թերի քննության համար, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում։ Սահմանադրական կարգի տապալման գործը պարզապես ջուր դուրս եկավ։

2018թ. հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում Նիկոլը Փաշինյանը հայտարարեց «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից։»

Նա դարձյալ գործը ներկայացրեց որպես 100 տոկոսով ապացուցված գործ, երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործ։ Պարզապես սպասում էին մի թղթի... պաշտոնական պատասխանի, որի Հայաստան ուղարկելն արդեն երեք ամիս է ձգձգվում էր։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոները»՝ բնապահպանության նախկին նախարարը հանգիստ հեռացավ, հայտնվեց Հայաստանից դուրս: 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Դժվար է ասել՝ նախապես պայմանավորված, թե ինչպես։ Հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու եւ փողերի լվացման մասին էր։ Արդյունքում երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործով մեղադրյալն իր համար հանգիստ շրջում է Հայաստանից դուրս։ Իսկ իշխանությունը դրա մասին այլեւս չի խոսում։

2019թ. հունիսի 4-ին մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, նրան մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալության փաստին հաջորդող օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետեւողական աշխատանքի մասին. «Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետեւողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաեւ էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, փորձաքննությամբ պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տեւական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որեւէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Թե ինչ էմոցիոնալ պահեր է ապրում  վարչապետ Փաշինյանը հիմա, երբ պարզ է դառնում, որ հերթական էմոցիոնալ սուտն էր մատուցվել հասարակությանը, դժվար է ասել։

2019թ. տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն էր։ Զգայուն, անչափ զգույշ եւ լուրջ մոտեցում պահանջող այս գործը բավականին փնթի եւ գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Քննչական կոմիտեի` երեխաների թրաֆիքինգի մասին հայտարարությունից հետո շոկի մեջ է, եւ որ մարդկայնորեն չէր կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ կան ձերբակալվածներ։ Զարգացումներն էլ, նույն էմոցիաների տակ, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, Հ1-ի, ՊՈԱԿ-ի հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն եւ սոցցանցային հետաքննություն, գլխատելու, քառատելու կոչեր։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այսօր, սակայն, թեման մոռացության է մատնվել, չկան նախկին էմոցիաները։ Ոչ ոք դրա մասին չի հիշում։

Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող եւ անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում, փոխում են վերաբերմունքը եւ սպասելիքները այսօրվա իշխանությունների հանդեպ։ Վարչապետի դատաիրավական էմոցիաները արդեն սկսել են նրա դեմ աշխատել։ Այն, ինչը նա մինչեւ վերջին կաթիլը փորձում էր օգտագործել իր շահի համար, ժամանակի ընթացքում սկսել է աշխատել իր դեմ։ Մնում է միայն էմոցիոնալ սուտը եւ թերահավատության աճող ալիքը»։

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
От имени народа, властей Арцаха и от себя лично выражаю соболезнования семье и товарищам по оружию Манвела Григоряна, желаю стойкости и твердости духа-Араик Арутюнян В ночь на 7 ноября боевые действия продолжились на всех основных направлениях линии фронта-Армия обороныПо последним данным о потерях противника уничтожено еще 5 БПЛА, 13 единиц бронетехники, 105 военных-Единый армянский информационный центрЕще одна община итальянского региона Тренто - Ногаредо, признала независимость Республики Арцах-Посольство Армении в Италии Азербайджан применяет запрещенное оружие, содержащее белый фосфор. Министерство охраны окружающей среды вместе с 50 общественными организациями обратились в международные структуры-Правительство РАГородской совет греческого города Дидимотихон принял резолюцию, выражая солидарность с армянским народом и осуждая азербайджано-турецкие нападения и акты насилия по отношению к АрцахуРяд телеграм-каналов распространил материал, в котором изображена мечеть с азербайджанским флагом-Центр по проверке информацииПВО Армии обороны сбили беспилотник ВС Азербайджана на юго-восточном направлении около 11:30-Армия обороныСпасательные силы Арцаха в результате поисково-спасательных работ извлекли тела из-под завалов.Азербайджано-турецкие силы всю ночь держали под интенсивным огнем города Шуши и Степанакерт. По предварительным данным, среди гражданского населения есть три жертвы.Точный минометный расчетПраво на жизнь и право на образование этих детей с первого дня войны попираются из-за военной агрессии АзербайджанаШуши со своими духовными, культурными ценностями и традициями является одним из наших величайших наследий, которые мы получили от наших предков и с тем же армянским духом должны передать нашим потомкам-Араик Арутюнян Последние данные о потерях противникаЖизнь на границе: община Давид Бек Азербайджанские силы проявили особую активность в восточном, юго-восточном и южном направлениях.На рассвете Азербайджан возобновил обстрел мирного населения и гражданской инфраструктуры.Брифинг омбудсмена Арцаха Артака Бегларяна: За все время войны погибло 46 гражданских, получило ранения - 144-Омбудсмен Республики Арцах Артак БегларяВ районе 10:30 на южном направлении было выведено из строя три атакующих танка противника-Шушан СтепанянОтносительно стабильная напряженность сохранялась в течение ночи на всех направлениях-Армия обороны«Мы – Арцах. Мы существуем. Это неоспоримо, как и факт вашего собственного существованияДиректор Службы национальной безопасности Республики Арцах Камо Агаджанян вручил Норайру Мирзояну погоны генерал-майора прямо на боевой позиции-СНБ Республики АрцахАзербайджанская сторона вела артиллерийский огонь в направлении армянских подразделений. Некоторые из снарядов упали на территории Ирана-Шушан Степанян Заявление азербайджанской стороны о том, что Вооруженные силы Армении якобы обстреляли город Физули и близлежащие села из реактивной системы залпового огня «Смерч», является нелепостью.В результате военных действий на юго-восточном направлении фронта (Шехер - Кармир Шука – Тагавард) в последние дни Армия обороны и добровольцы устроили противнику настоящий "ад" в наших лесах и оврагах.Эта война в равной мере направлена против христиан, мусульман и иудеев-Никол ПашинянЖители столицы Арцаха абсолютно уверены в нашей победе.В ночь на 3 ноября силы Армии обороны вели оборонительные бои на восточном, юго-восточном и южном направлениях-Армия обороны АрцахаНа рассвете враг вновь начал обстреливать города Мартуни и Шуши из РСЗО "Смерч"-ГСЧС Республики АрцахСожжение более 1815 гектаров лесов в Арцахе является военным преступлением-Защитник прав человека Президент Республики Арцах Араик Арутюнян встретился с парнями добровольческих отрядов имени легендарных командиров первой Арцахской войны Владимира Балаяна и Шагена Мегряна.Заявление МИД РА относительно размещения Турцией и Азербайджаном иностранных боевиков-террористов в регионеСирийский наемник, захваченный в Арцахе, рассказывает свою историю во время допроса: его вербовка, оплата, инструкция по поводу того, что он пошел неправильно.На юго-восточном направлении противник попытался продвинуть бронетехнику к передовой линии-Армия обороны АрцахаДобровольцы из Диаспоры, которых в азербайджанских фейковых СМИ именуют "наемниками", поспешили на Родину, как только услышали о начале военных действийЧуть раньше Мартуни подвергся очередной бомбардировке-ГСЧС Республики АрцахСпециальный репортаж Общественного телевидения Арцаха из города Шуши, который враг держал под огнем всю ночь.Россия окажет Еревану всю необходимую помощь, если столкновения будут перенесены непосредственно на территорию АрменииПашинян обязан объяснится перед нашим народом. Открытое письмо Артака Товмасяна премьер-министру РА.Некоторые села к востоку от села Каринтак были очищены от азербайджанских диверсантов-Арцрун ОваннисянСотрудники Государственной службы по чрезвычайным ситуациям Республики Арцах в эти дни выполняют героическую работу.Уничтожение военной техники противникаАрмия обороны Арцаха нанесла тяжелейшие удары по врагу-Советник президента Республики Арцах Давид БабаянСегодня враг начал наступление на севере раньше, и оставив на поле десятки трупов, был отброшен назад-После полуночи силы противника предприняли попытку новуой атаки на юго-восточном направлении, которая была пресечена армейскими подразделениями.Первая женская рота проходит подготовкуЗаявление Баку об уничтожении двух штурмовиков Су-25 ВС Армении является дезинформацией-Шушан СтепанянАзербайджан, по-видимому, надеется замутить воду настолько, чтобы запутать международное сообщество.Тренировка добровольцев перед отъездом на передовую
Самое популярное